Creative Armenia-ն, «Պօղոսեան» հիմնադրամի հետ համագործակցութեամբ, ուրախ է յայտարարելու Հայաստանից արուեստագէտներին, որոնք ընտրուել են 2025ի East-West Residency ստեղծարար կացութեան ծրագրի մասնակիցներ դառնալու համար: Այս ամառ լուսանկարիչ Թորոս Խաչատրեանը, շարժապատկերների քննադատ Սոնա Կարապօղոսեանը եւ նկարիչ Տիգրան Համալբաշեանը կը մեկնեն Բրիւսել, Բելգիա՝ հեղինակաւոր Villa Empain-ում սկսելու իրենց ստեղծարար կացութիւնը:
Իրենց ստեղծարար կացութեան ընթացքում արուեստագէտները մէկ ամիս կ՛անցկացնեն ստեղծագործական նախագծերի վրայ աշխատելու, եւրոպացի արուեստագէտների հետ համագործակցելու, խորասուզուելու նոր մշակոյթի մէջ եւ Բելգիայի իւրայատուկ մշակութային տեսարանը բացայայտելու համար: Որպէս շարժապատկերի եւ տեսողական արուեստի առաջատարներ եւ Հայաստանի ժամանակակից արուեստի ներկայացուցիչներ՝ նրանք կը ցուցադրեն Հայաստանի աշխուժ ստեղծագործական գործունէութիւնը եւրոպական հարթակներում եւ վերադարձից յետոյ իրենց ներդրումը կ՛ունենան Հայաստանի ստեղծագործական դաշտում:
Այժմ իր եօթներորդ տարում` East-West Residency-ն արդէն 14 արուեստագէտի հնարաւորութիւն է տուել մեկնելու Բրիւսել եւ ստեղծելու տպաւորիչ արուեստի գործեր եւ նախագծեր՝ դարձնելով այն Հայաստանի արուեստագէտների ամենապահանջուած հնարաւորութիւններից մէկը: Ծրագրի նշանաւոր շրջանաւարտների թւում են գրող Անի Ասատրեանը, բեմագիր Արտաւազդ Եղիազարեանը եւ նկարիչ Խորէն Մաթեւոսեանը։
Կացութեան ծրագրին եւ մասնակիցներին կարող էք ծանօթանալ creativearmenia.org/residency կայքէջում։
East-West Residency ծրագիրը Creative Armenia-ի եւ «Պօղոսեան» հիմնադրամի երկարամեայ համագործակցութիւնն է, որը սկիզբ է առել 2018ին։ Creative Armenia-ն հայ ժողովրդին ծառայող արուեստի համաշխարհային հիմնադրամ է, որը բացայայտում, զարգացնում եւ սատարում է արուեստի նորարար տաղանդներին: «Պօղոսեան» հիմնադրամը ստեղծուել է 1992ին Ռոբերտ Պօղոսեանի եւ նրա երկու որդիների՝ Ժան եւ Ալբերտի կողմից, հայազգի ոսկերիչներ, որոնց հիմնական նպատակն է նպաստել զարգացմանը եւ կրթութեանը:
(Հաղորդագրութիւնը՝ Creative Armeniaէն)