ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, «Ապառաժ».- Հինգշաբթի, 15 Նոյեմբերին, Արցախի Ազգային վիճակագրական ծառայութեան (ԱՎԾ) նախագահ Մանուշ Մինասեան հանդէս եկաւ մամլոյ ասուլիսով մը՝ ներկայացնելով 2018ի Յունուարէն Սեպտեմբեր ամիսներու Արցախի ընկերային-տնտեսական վիճակը:
«Տուեալ ժամանակաընթացքում հանրապետութիւնում համախառն ներքին արդիւնքը (ՀՆԱ) կազմել է 197.6 միլիարդ դրամ՝ 2017թ. Յունուար-Սեպտեմբերի 174.3 միլիարդ դրամի դիմաց: Իսկ մէկ շնչին ընկնող ՀՆԱն, ընթացիկ գներով, կազմել է 1342.1 հազար դրամ՝ նախորդ տարուայ նոյն ժամանակաշրջանի 1190.9 հազար դրամի փոխարէն», նշեց ԱՎԾ նախագահը: