Արեւելքում ասում են. «Մարդու ամենավատ թշնամիներն անգամ այնքան վատութիւն չեն կարող անել նրան, որքան իր սեփական մտքերը»:
Հին աշխարհի ամենայայտնի բժիշկներից Աւիցենան էլ ասել է. «Բժիշկը հիւանդութեան դէմ պայքարի 3 միջոց ունի՝ բառը, բոյսը, դանակը»:
Մեր առողջութիւնը մարդու մտածողութեան ուղիղ հետեւանքն է, եւ ոչ ոք արդէն չի վիճարկում մարդկանց հոգեկան եւ ֆիզիկական առողջութեան միջեւ եղած անմիջական կապի հարցը:
Բոլոր հիւանդութիւններից ու վարակներից լաւագոյն պաշտպանութիւնը ձեր առողջութեան վերաբերեալ անսասան հաւատն է եւ դրական զգայնութիւնները: Օրինակ, չարութիւնը աղեստամոքսային տրակտի հիւանդութիւնների պատճառ կարող է լինել, իսկ նեղացածութիւնը ժամանակի ընթացքում կարող է յանգեցնել լեարդի, ենթաստամոքսային գեղձի հիւանդութիւնների եւ խոլեցիստիտի:
Հոգեբանական ամենակարեւոր կանոններից մէկն ասում է, որ սիրոյ, հիացմունքի եւ բարեհամբոյր վերաբերմունքի բառացի դրսեւորումներն ուժեղացնում են այն մարդու կենսական էներգիան, ում դրանք ուղղուած են, իսկ չար խօսքերը պակասեցնում են ունկնդրի էներգիան:
Վատ մտքերի հետ կապուած հիւանդութիւնների ընդհանուր թիւը շարունակում է անշեղօրէն աճել: Նրանց դիմագրաւելու համար պէտք է հետեւել հին իմաստունների խորհրդին, այն է՝ ուրախ լինել ձեզ ընձեռուած կեանքի համար, սիրել կեանքը, որքան էլ որ այն ծանր լինի:
Լաւ բանի մասին ես մտածում, սպասիր լաւին, վատի մասին՝ կը ստանաս վատը:
Այն, ինչի մասին մենք անընդհատ մտածում ենք, վերաճում է համոզմունքի, որ դա անխուսափելիօրէն կատարուելու է, եւ այդ հաւատից ծնւում է իրադարձութիւնը:
All For Health, Health For All բժշկական կենտրոնը խորհուրդ է տալիս՝ երբեք չմտահոգուել մանրուքների մասին, եւ յիշել այս ոսկէ կանոնները՝
Կանոն առաջին՝ մի մտածէք մանրուքների մասին:
Կանոն 2րդ՝ ամէն ինչ մանրուք է: