ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Կառավարութիւնը իր Հինգշաբթի, 4 Ապրիլին գումարած հերթական նիստի ընթացքին որոշեց 2 միլիառ 330 հազար դրամ յատկացնել ՀՀ պետական եկամուտներու վարչութեան (ՊԵԿ), հարկ հաւաքողներուն իբրեւ պարգեւավճար: Վարչապետ Նիկոլ Փաշինեան ՊԵԿի պարգեւատրման հարցերը բնորոշեց իբրեւ տարուայ թիւ մէկ զգայացունց հարց:
«Չնայած դա ընդունուած է սկանդալ համարել, բայց ես դա համարում եմ շատ կարեւոր քննարկում, որովհետեւ դա վերաբերում է պետական ծառայութեան մասին մեր հիմնարար պատկերացումներին», ըսաւ Փաշինեան:
ՊԵԿ նախագահ Դաւիթ Անանեան տեղեկացուց, որ ՊԵԿի 2019 թուականի պարգեւատրման գումարը նախատեսուած է 833 միլիոն դրամ, որ բաւարար չէր: Կառավարութեան որոշումով այդ թիւը աւելացած է 1.5 միլիառ դրամով:
«Դրա հանրագումարը՝ 2.33 միլիարդ դրամն առաջարկում ենք ուղղել հարկային ու մաքսային աշխատողների աշխատողների պար-գեւատրում յօդուածին», յայտնեց Անանեան:
«Մաքսային ծառայողը, որն օրական միլիոնաւոր դրամների ապրանքի հետ առնչութիւն է ունենում, ստանում է 160 հազար դրամ աշխատավարձ: Եթէ մենք այս իրավիճակը թողնում ենք այսպէս, իրական ուղերձն այն է, որ գնայ, քո գլխի ճարը տես», ըսաւ վարչապետը: