ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Այս տարուան Մայիսին, նախորդ տարուան Մայիսին հետ համեմատած՝ 13 միլիոն 182 հազար 667 հատ ՀԴՄ կտրօն աւելի տպագրուած է: Այս մասին «Ֆէյսպուք»ի իր էջին վրայ գրած է վարչապետ Նիկոլ Փաշինեան:
«Սա նշանակում է, որ մենք սկսել ենք գերազանցել ոչ միայն նախայեղափոխական, այլեւ յեղափոխական ցուցանիշները:
Կրկին շնորհակալութիւն եմ յայտնում բոլոր այն ձեռներէցներին, ովքեր պարտաճանաչ ՀԴՄ կտրօն են տպում: Շնորհակալութիւն եմ յայտնում բոլոր քաղաքացիներին, ովքեր բոլոր տեղերում ՀԴՄ կտրօն են պահանջում:
Ուզում եմ նաեւ ընդգծել, որ իրականում հէնց այս մարդիկ են, օրինակ, Հայոց բանակում աշխատավարձերի համատարած եւ շօշափելի բարձրացման իրական հեղինակը: Ձեր վճարած հարկերով է, սիրելի հայրենակիցներ, մեր զինուորականների աշխատավարձը շօշափելիօրէն բարձրացել:
Ահա այսպիսի գործերով է, որ մենք ի ցոյց ենք դնում, որ ժողովուրդը կանգնած է Հայոց բանակի թիկունքին, կառավարութիւնը կանգնած է Հայոց բանակի թիկունքին: Դուխով», գրած է Փաշինեան: