All For Health, Health For All-ը բժշկական համակարգ է, որի մասնաճիւղերն առանձնացուած են տարբեր ոլորտների մասնագիտացումով՝ ընդհանուր եւ ընտանեկան բժշկութիւն, գինեկոլոգիական (կնոջաբանութեան-Խմբ.), մանկաբուժական, հոգեբանական եւ հոգեբուժական ծառայութիւններ: Մենք արդէն տասնչորս մասնաճիւղ ունենք: Այժմ մեր բժշական կենտրոնը իր նոր գրասենեակն է բացել Նորթ Հոլիվուդում: Այս մասնաճիւղում կ՛աշխատի դոկտոր Անայիդա Մելքումեանը: Դոկտոր Մելքումեանը Կալիֆորնիայի արտօնագրուած բժիշկ է, ով զբաղւում է ընտանեկան եւ ընդհանուր բժշկութեամբ: Նրա համար բժիշկ լինելը ամէնից առաջ մարդկանց դժուար պահին օգնելու անկեղծ ցանկութիւնն է, իսկ աշխատանքի ամենամեծ գնահատումը՝ հիւանդի ապաքինումն ու վիճակի բարելաւումն է: Դոկտոր Մելքումեանը հիւանդի խնամքն ապահովում է բոլոր առումներով՝ ախտորոշում, բուժում, հոգեկան աջակցութիւն եւ ընտանիքի անդամների հետ կապ: Նա սերտ կապի մէջ է տեսնում ֆիզիկական, յուզական եւ մտաւոր բարեկեցութիւնը, այդ պատճառով նրա բոլոր հիւանդների համար բժիշկը նաեւ ընկեր է: Դոկտոր Մելքումեանը աւելի քան 25 տարուայ փորձառութիւն ունի: Աւարտել է Երեւանի Բժշկական համալսարանը, շարունակել կրթութիւնը Քալիֆորնիայում: Հայերէնից ու անգլերէնից բացի նա խօսում է նաեւ ռուսերէն եւ իսպաներէն: Նրա բարի ու հոգատար վերաբերմունքին կ՛արժանանան մեր բոլոր հիւանդները՝ այցելելով 5160 Vineland Ave unite 109, North Hollywood CA 91601 հասցէում գտնուող մեր նոր կենտրոնը: Կարող էք զանգահարել եւ Տատեանան կը պատասխանի ձեր բոլոր հարցերին:
Նորթ Հոլիվուդի նոր կենտրոնի հեռախօսահամարն է՝ (818) 738-7774: