ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս»․- «Իտալիայում ես հաճոյք եմ ստանում ֆուտբոլից, քանի որ այստեղ առաւել շատ են կենտրոնացած մարտավարութեան վրայ: «Ռոմա»ում ինձ աւելի շատ են վստահում, քան «Արսենալ»ում կամ «Մանչեսթեր Եունայթեդ»ում: «Մանչեսթեր Եունայթեդ»ի կազմում երեք տիտղոս եմ նուաճել, «Արսենալ»ում անյաջող ստացուեց ամէն ինչ, քանի որ ես եւ մարզիչ Էմերին այլ պատկերացումներ ունենք ֆուտբոլի մասին», ռուսական թերթի մը հետ հարցազրոյցի մը ընթացքին յայտնեց Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքանի խմբապետ Հենրիկ Մխիթարեան:
Խօսելով իր ապագային մասին, ան շեշտեց, որ ամէն ինչ պիտի յստականայ համաճարակը զսպելէն ետք։