Առիթ ունեցել ենք ներկայացնելու, թէ Արեւմտեան թեմը տարիների ընթացքում գրահրատարակչական ինչպիսի լայն գործունէութիւն է ծաւալել՝ հրատարակելով հոգեւոր, քարոզչական, սուրբգրային բազմաժանր հարիւրաւոր անուն գրքեր։ Այդ ընթացքը մշտապէս եղել է թեմի առաջնորդ Յովնան արք. Տէրտէրեանի ուշադրութեան ներքոյ, որ, լինելով մօտ 110 գրքերի հեղինակ (աղօթքներ, քարոզներ, մանրապատումներ, խոհեր եւ այլն)՝ մշտապէս աջակից է նոր գրքեր ստեղծելուն (այդ մասին պատմող գրքոյկը եւ հրատարակութիւնների pdf տարբերակները կարելի է գտնել առաջնորդարանի հետևեալ կայքէջում․ https://www.wdacna.com/publications)։
Միայն 2020ի առաջին կէսին արդէն տպագրուել և ընթերցողին են յանձնուել 15ից աւելի գրքեր։ Այժմ ներկայացնում ենք յաջորդ տասնեակը, որոնց հեղինակն է թեմի հոգեւորականներից Տաճատ Ծ. վրդ. Եարտըմեանը։ Նրան, որպէս գիտնական հոգեւորականի, անշուշտ շատերը գիտեն։ Նա թեմում հոգևոր ծառայութեան է անցել 2004ին, ունի գիտական, մանկավարժական հարուստ փորձառութիւն, ի մասնաւորի եղել է «Բազմավէպ» հանդէսի խմբագիր, դասական հայերէնի, հայ եկեղեցու պատմութեան, վարդապետարանների եւ այլ նիւթերի դասխօս։ Վերջերս Երևանում հրատարակուեց նրա ստուարածաւալ «Հայերէն Լեզուի Ժամանակակից Բառարան»ը (1021 էջ), որի մասին հայագիտութիւնը դեռ իր խօսքը պիտի ասի։
Ստորեւ ներկայացնում ենք հայր Տաճատի պատրատուող գրքերի ցանկը.
- Ինչո՞ւ կը հաւատանք Յիսուս Քրիստոսի (Աստուածաշնչական եւ Հայրախօսական մտածողութիւն) (200 էջ)
- Ապաշխարութեան և խոստովանանքի Աստուածաբանական բովանդակութիւնը եւ «Անհատական խոստովանանքը» Հայ Առաքելական եկեղեցւոյ մէջ (համաձայն հայ աստուածաբանական մտածողութեան) (100 էջ)
- Քալեցէ՛ք, քանի որ Լոսյը ունիք – Հարցեր, լուսաբանութիւններ, պատասխաններ (225 էջ)
- Վանական ճգնողական հոգեկանութիւնը քրիստոնէութեան առաջին դարերուն – Անցեալի վկայութիւն, արմատներ, գնահատումներ (125 էջ)
- Հայ վանական հոգեկանութեան ճգնողական աւանդութիւնը – Դիմագիծ և խորութիւն (4-19րդ դարեր) (400 էջ)
- Յիշողութիւն 1915ի Հայկական Ցեղասպանութեան (100-ամեակ 1915-2015) (175 էջ)
- Սբ. Գրիգոր Նարեկացի, «Մատեան ողբերգութեան», աշխարհաբար (350 էջ)
- Հայ եկեղեցիկ կը լուսաւորէ (80 էջ)
- Կինը հայ քրիստոնէական մշակոյթի արմատներուն մէջ (4-18-րդ դարեր) (185 էջ)
- Պատմական Հայաստանի ուսումնառութեան, հոգևոր-իմացական լուսաւորութեան և մշակոյթի կեդրոնները (5-19-րդ դարեր) (350 էջ)
- Communion – Experiences and Prayers in English։
Յատուկ պէտք է շեշտենք, որ hայր Տաճատը արևմտահայէնի է թարգմանել և տպագրութեան պատրաստել Նարեկացու «Մատեանը», որ, իր ասելով, ծնուել է ամիսներ շարունակ ապրուած մեկուսացումի ու ճգնակեցութեան պայմանների մէջ։
Դիւան Առաջնորդարանի
(Յապաւուած)