ԵՐԵՒԱՆ, «Թերթ»․- Արցախի անտուն քաղաքացիներուն ընդհանուր հաշուըւած թիւը 20 հազար 347 է, որոնցմէ ժամանակաւոր տուներով ապահովուած են 4101 բնակիչներ (1014 ընտանիք): Այս մասին տեղեկացուցին Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցուածքներու նախարարութենէն:
«Ասկերանի շրջանում տեղաւորուել է 569 բնակիչ (137 ընտանիք), Մարտակերտի շրջանում` 130 բնակիչ (30 ընտանիք), Մարտունու շրջանում` 202 բնակիչ (47 ընտանիք), Ստեփանակերտ քաղաքում` 3200 բնակիչ (800 ընտանիք): Մեր հայրենակիցներին ժամանակաւոր կացարաններով ապահովելու աշխատանքները շարունակւում են», տեղեկացուցին նախարարութենէն։