Creative Armenia-ն եւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւնը (ՀԲԸՄ) ուրախ են ներկայացնել 2021ի «Creative Armenia-AGBU Fellowship»ի եօթ արուեստագէտներին․ եզակի նախագիծը տրամադրում է նիւթական աջակցութիւն, խորհուրդներ, ու առաջխաղացման ռազմավարութիւնների փաթեթ, արուեստագէտներին ասպարէզներին բեկումնային զարգացման եւ հայ մշակոյթի սահմանները առաջ մղելու համար։
2021ի ընտրեալներն են` գրող Օլիվիա Քաթրանջեանը (Լիւքսեմբուրգ), բաս նուագող եւ յօրինող Նոյ Կարապետեանը (ԱՄՆ), համադրող Նաիրի Խաչատուրեանը (Հայաստան), ֆիլմի բեմադրիչ եւ գրող Էմիլի Մկրտիչեանը (ԱՄՆ), երաժիշտ եւ յօրինող Բէյ Ռուն (ԱՄՆ), արուեստագէտ եւ ճարտարապետ Արուսեակ Գաբրիէլեանը (ԱՄՆ) եւ նկարիչ Արեւիկ Դորը (Բելգիա):
«Հպարտ ենք այս հիանալի արուեստագէտներով; Նրանք ի ցոյց են դնում ստեղծարար մտքի լայն սահմանները եւ խորութիւնը, որոնք հայերը կարող են առաջարկել աշխարհին», ասաց ՀԲԸՄ Կենտրոնական խորհրդի անդամ Անի Մանուկեանը:
«Այս փայլուն արուեստագէտները ստեղծում են մի մշակոյթ, որ մնայուն է։ Դա, անշուշտ, կը լինի տոկունութեան, նորարարութեան եւ անսահման հնարաւորութիւնների մշակոյթ», յաւելեց Creative Armenia-ի հիմնադիր փոխտնօրէն Ալէք Մուհիբեանը:
Մինչ 2021ի «Fellow»ները սկսում են իրենց ուղին, 2020ի «Fellow-ները` Ալեքսանդր Իրադեանը, Նուարդ Երկանեանը, Ցոլակ Մլքէ-Գալստեանը, Զելա Մարկոսեանը, Վահագն Խաչատրեանը եւ Արմէն Բազարեանը շարունակում են իրենց դերը որպէս Հայաստանի ստեղծարար դեսպաններ` առաջնորդելով արուեստագէտների յաջորդ սերնդին:
Այժմ երրորդ ժամկէտում, այս նախագծի մեկնարկը տրուել է 2018ին: Creative Armenia-ն մշակութային հիմնադրամ է հայ ժողովրդի համար, որը յայտնաբերում, զարգացնում ու խթանում է արուեստի տարբեր ոլորտների նորարար ստեղծագործողների: Հբըմը տասնամեակներ շարունակ հնարաւորութիւններ է ստեղծում հայ արուեստագէտների համար` տրամադրելով կատարողական արուեստի համալսարանական կրթաթոշակներ, ամառային աշխատափորձեր եւ մասնագիտական նախագծեր:
(թղթակցութիւնը՝ Creative Armenia-էն եւ ՀԲԸՄէն)