Յարգելի Խմբագրութիւն,
Ես ուզում եմ խօսել մի անձնաւորութեան մասին, որն ապրում եւ աշխատում է Գլենտէլ քաղաքում։
Այդ մարդը Գլենտէլի «Արմէն» դեղատան բժիշկ-դեղագործ Արմէն Տէր Յարութիւնեանն է, որն աշխատում է 1025 Broadway հասցէում։
Արմէնը ունի իր աշխատանքային թիմը, որն բաղկացած է բանիմաց խելացի դեղագործներից եւ բաւականին ժամանակ է ինչ աշխատում են միասին։
Ամէն անգամ «Արմէն» դեղատուն մտնելով ես տեսնում եմ նրանց բարետես դէմքերը, որոնք բարեհամբոյր դիմաւորում եւ ճանապարհում են շատ պարկեշտ ձեւով։ Շատ անգամ ուղարկելու դեղերի կարիք է եղել, բացի այն որ ես գնել եմ պարոն Արմէնն էլ իր կողմից է բարեգործական հիմունքով դեղեր տուել, օգնել։
Սա նշանակում է, որ ինքը ունի իր խիղճն ու Աստուածը, մարդկանց օգնելու կարողութիւնը։
Պարոն Արմէնը ունի լաւ ընտանիք՝ ուսումնառու լաւ աշխատանքի տէր բժիշկ տղաներ, հիանալի կին եւ սիրուած թոռնիկներ, որը սազական է հայ աղգին։
Եթէ բճիշկը դեղատանը չի, ապա դա չի զգացւում, որովհետեւ նրա աշխատակիցները լիովին գերազանց ձեւով կատարում են իրենց աշխատանքային պարտականութիւնները։
Դա նրանից է, որ նրանք լրիւ ստացել են իրենց ղեկավարի աշխատանքային դաստիարակութիւնը, որը նուիրուած է յանուն բարու։
Ամէն անգամ իմ մէջ միտք է առաջացել բարձրաձայնել Արմէն Տէր Յարութիւնեանի բարի եւ առաքինի մարդ լինելու մասին, քանի որ մենք երբեմն տեսնում, անգամ հանդիպում ենք հակառակ՝ անբարեհամբոյր մարդկանց։ Դրա համար պէտք է Գլենտէլի հասարակութիւնը իամանայ, որ իր շրջապատում կայ այսպիսի բարի, խելացի եւ ամենագլխաւորը համեստութեան տիպար մարդ, որի անունն է ԱՐՄԷՆ, ազգանունը ՏԷՐ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ։
Ցանկանանք, որ նա լինի առողջ եւ ունենայ երկար աշխատանքային տարիներ։
«Արմէն» դեղատան յաճախորդ՝
Աստղիկ Բեջանեան