
Մոնթրոզում բնակուող մեր հայրենակիցների համար Հոնոլուլու եւ Մոնթրոզ յարմարաւէտ խաչմէրուկում գործում է All For Health, Health For All բժշկական կենտրոնի մանկաբուժական բաժանմունքը:
Այս կենտրոնը հիմնադրել է հանրայայտ բժիշկ Վիգէն Զարգարեանը եւ տարիներ առաջ փոխանցել բժիշկ Նուբար Ջանոյեանին: Այսօր լեգենդար բժիշկների գործը վստահուել է երիտասարդ եւ բանիմաց մանկաբոյժներ Աննա Մէկիկեանին, Քեթի Սահակեանին, Ֆաթմա Հեննիին, ովքեր աշխատում են միեւնոյն նշանաբանով` «որեւէ մէկը, ով թակում է All For Health, Health For All բժշկական կենտրոնի դուռը, պէտք է ստանայ արժանի խնամք, իսկ երեխաները առանձնակի գուրգուրանք»:
Բաժանմունքին կից իր հիւանդներին է ընդունում բժիշկ Արփի Համբարչեանը: Բժշկական այս մասնաճիւղը կառուցուել է այնպէս, որ իրենց երեխաների հետ բժշկի այցելութեան եկող ծնողները եւ նրանց աւագ քոյրերն ու եղբայրները նոյնպէս բժշկի այցելութեան հնարաւորութիւն ունենան: Մէկ այցելութեամբ բժշկական ծառայութիւնից կ՛օգտուեն երիտասարդ ընտանիքի բոլոր անդամները: Ընտանեկան կենտրոնի այն գաղափարը գործադիր տնօրէն Ադրինէ Իբրահիմեանինն է, ով գլխաւոր է համարում ընտանիքի առաջնահերթութիւններն ու յարմարաւէտութիւնը: Երիտասարդ ընտանիքի բոլոր անդամների խնամքը կարեւոր է հաւասարապէս եւ համակարգը պէտք է նպաստի դրան:
Ինչպէս մեր կենտրոնի բոլոր մասնաճիւղերում, այստեղ նոյնպէս ընդունւում են բոլոր տեսակի ապահովագրութիւններ, իսկ եթէ ապահովագրութիւն չկայ, օգնում ենք օգտուել ձեր կարգավիճակին համապատասխան ծրագրերից:
All For Health, Health For All անուանումը մշտապէս համապատասխանում է իր գործին: Եղէ՛ք առողջ: