
Համայնքային Առողջապահական կենտրոնները (CCHC) LA Care-ի, Health Net-ի, Valley Presbyterian հիւանդանոցի եւ Կալիֆորնիայի Blue Shield-ի հետ համատեղ հրաւիրում են բազմամշակութային համայնքի անդամներին, CCHC Առողջապահութեան ազգային կենտրոնի շաբաթուայ (NHCW)՝ Առողջութեան բազմամշակութային միջոցառման եւ երեխաների գնահատման օրուայ տօնակատարութեանը: Այն կ՛անցկացուի Շաբաթ, Օգոստոսի 13, 2022ին, առաւօտեան ժամի 9:30ին, Clinic Parking Lot-ում՝ 801 S. Chevy Chase Drive, Glendale, CA 91205:
CCHC-ը դաշնային որակաւորում ունեցող առողջութեան կենտրոն է (FQHC) եւ Կալիֆորնիայի շահոյթ չհետապնդող հանրային նպաստների ընկերութիւն, որը վարում եւ կառավարում է հինգ համայնքային առողջութեան կենտրոններ՝ Գլենդելի, Իգըլ Ռաքի, Հայլենդ Փառքի, Սանլենտի եւ Նորթ Հոլիվուդի մէջ: Կենտրոնը բժշկական, ատամնաբուժական եւ վարքագծային առողջութեան ծառայութիւններ է մատուցում զանազան եւ կարիքաւոր համայնքներին: Հիմնադրուած 1990 թուականին, CCHC-ն աճել է՝ դառնալով Լոս Անջելեսի շրջանի ամենամեծ FQHC-ներից մէկը:
NHCW 2022ի թեման է՝ «Համայնքային առողջութեան կենտրոններ. ուժեղ համայնքների քիմիան»:
«Ամէնամեայ տօնակատարութիւնն աջակցում է CCHC-ի առաքելութեանը՝ ծառայելու եւ ապահովելու ցածր եկամուտ ունեցող, չապահովագրուած եւ կարիքաւոր անհատներին առաջնային խնամք, բժշկական զննումներ, ինչպէս նաեւ կրթութեան եւ սոցիալական (ընկերային) ապահովութեան ուղեգրեր: Այս իրադարձութեան առանձնայատկութիւնն այն է, որ դա համագործակցութիւն է, որն օգտագործում է առողջապահական մի ամբողջ համայնքի ուժը եւ մեծապէս կը խթանի մեր համայնքներում առողջապահական հասանելիութիւն ապահովելու մեր նպատակը», ասում է CCHC-ի գլխաւոր գործադիր տնօրէն Դէյվիդ Լոնտոկը:
NHCW-ի Երեխաների գնահատման օրուայ ժամանակը յատկապէս իդէալական է մեր համայնքների երեխաներին ներգրաւելու համար, երբ նրանք պատրաստւում են վերադառնալ դպրոց: Միջոցառմանը, CCHC-ը 1000 դպրոցական պայուսակներ կը բաժանի մեր դպրոցական գործընկերների հիւանդներին եւ կարիքաւոր երեխաներին՝ Գլենդելի միացեալ դպրոցական շրջանի եւ Լոս Անջելեսի միացեալ դպրոցական շրջանի տարածքում:
«Սա այն աշխատանքն է, որը դրական փոփոխութիւն է առաջացնում շատ մարդկանց կեանքում», ասում է Պեդրօ Ռամիրեսը, CCHC-ի հաղորդկացութեան եւ համայնքային ներգրաւուածութեան տնօրէնը:
Միջոցառման ընթացքում CCHC-ը կը յանձնի NHCW-Stakeholders Appreciation մրցանակը մեր պատուաւոր հիւրերին եւ բանախօսներին՝ նահանգային ժողովի անդամ Լորա Ֆրիդմանին, Գլենդելի քաղաքապետ Արդի Քասախեանին, GUSD-ի տեսուչ Վիվիան Էքչեանին եւ LA Care Safety Net Initiatives-ի աւագ տնօրէն Սինթիա Կարմոնային: Միւս մրցանակակիրներն են՝ դոկտոր Իլին Մագրանը՝ GUSD-ի Ուսանողների բարեկեցութեան եւ ծառայութիւնների տնօրէնը, LAUSD-ի գործառնութիւնների կառավարիչ Տիտուս Կամպոսը եւ ծրագրի գործընկերներ՝ Լոս Անջելեսի շրջանի Համայնքային կլինիկաների ասոցիացիայից (դարմանատուներու միութենէն), Health Net-ից, Valley Presbyterian հիւանդանոցից եւ Կալիֆորնիայի Blue Shield-ից: Հրաւիրուած են նաեւ Հայաստանի Հանրապետութեան գլխաւոր հիւպատոսը եւ Լոս Անջելեսում Մեքսիկայի գլխաւոր հիւպատոսը:
Այս միջոցառումը կը համապատասխանի COVID-ի անվտանգութեան ընթացակարգերին եւ ուղեցոյցներին:
Լրացուցիչ տեղեկութիւնների համար կապուէք CCHC հետ՝ (818) 630-2297 հեռախօսահամարով կամ էլ-նամակ ուղարկէք՝ outreach@cchccenters.org հասցէին:
(Հաղորդագրութիւնը՝ CCHC-էն)