Հայաստանի Հանրապետութեան մէջ գտնուող Արցախի Հանրապետութեան արտաքին գործոց նախարար Սերգէյ Ղազարեան ցաւակցական նամակ յղեց Հայաստանի մօտ Սուրիոյ դեսպան Նորա Արիսեանին: Այս մասին կը տեղեկացնեն Արցախի Հանրապետութեան արտաքին գործոց նախարարութենէն:
«Խորը ցաւով տեղեկացանք կործանարար երկրաշարժի մասին, որը խլեց Սիրիայի Արաբական Հանրապետութեան հարիւրաւոր քաղաքացիների կեանքեր եւ հսկայական ավերածութիւնների պատճառ դարձաւ: Անկեղծ ցաւակցութիւն եմ յայտնում ձեզ եւ ի դէմս ձեզ` զոհերի ընտանիքներին ու Սիրիայի եղբայրական ժողովրդին` ձեր հայրենակիցների եւ հարազատների զոհուելու կապակցութեամբ: Այս վշտի պահին մեր մտքերն ու աղօթքները Սիրիայի ժողովրդի հետ են: Բոլորիդ մաղթում ենք քաջութիւն, ոգու ամրութիւն եւ համբերութիւն, իսկ վիրաւորներին` շուտափոյթ ապաքինում», կ՛ըսուի նամակին մէջ։