All For Health, Health For All բժշկական կենտրոնը արդէն տասնչորս մասնաճիւղ ունի: Իր աշխատանքն է սկսում Նորթ Հոլիվուդի գրասենեակը` բժիշկ Անաիդա Մելքումեանի գլխաւորութեամբ: Դոկտոր Մելքումեանը Կալիֆորնիայի արտօնագրուած բժիշկ է, ով զբաղւում է ընտանեկան եւ ընդհանուր բժշկութեամբ: Բժիշկ լինել նրա համար ամէնից առաջ մարդկանց դժուար պահին օգնելու անկեղծ ցանկութիւնն է: Նրա համար աշխատանքի ամենամեծ գնահատումը հիւանդի ապաքինումն ու վիճակի բարելաւումն է:
Դոկտոր Մելքումեանը հիւանդի խնամքն ապահովում է բոլոր առումներով՝ ախտորոշում, բուժում, հոգեկան աջակցութիւն եւ ընտանիքի անդամների հետ կապ: Նա սերտ կապի մէջ է տեսնում ֆիզիկական, յուզական եւ մտաւոր բարեկեցութիւնը, այդ պատճառով նրա բոլոր հիւանդների համար բժիշկը նաեւ ընկեր է:
Դոկտոր Մելքումեանը աւելի քան 25 տարուայ փորձառութիւն ունի: Աւարտել է Երեւանի Բժշկական համալսարանը, շարունակել կրթութիւնը Կալիֆորնիայում: Հայերէնից ու անգլերէնից բացի նա խօսում է նաեւ ռուսերէն եւ իսպաներէն: Նրա բարի ու հոգատար վերաբերմունքին կ՛արժանանան մեր բոլոր հիւանդները՝ այցելելով 5160 Vineland Ave unite 109, North Hollywood CA 91601հասցէում գտնուող մեր նոր կենտրոնը:
Կարող էք զանգահարել եւ Տատիանան կը պատասխանի ձեր բոլոր հարցերին:
Նորթ Հոլիվուդի նոր կենտրոնի հեռախօսահամարն է՝ (818) 738-7774: