Սիրելի՛ հայրենակից
Նախագահական ընտրութիւնների նախօրեակին մենք առաջարկում ենք մի պահ խորհել երկրի կառավարման ղեկը Հ.Յ.Դաշնակցութեան թեկնածուին վստահելու մասին:
Ի դէմս դաշնակցական թեկնածուի՝ մենք առաջարկում ենք ընտրութիւն կատարել՝ յանուն իրական կուսակցութեան, որն ունի գաղափարախօսութիւն ու ծրագիր, ծանօթ է եւ կանխատեսելի.
յանուն քաղաքական թիմի, որը ե՛ւ իր թեկնածուի գործընկերն է, ե՛ւ նրա գործունէութեան պատասխանատուութիւնը կիսողը.
յանուն թեկնածուի, որի կենսագրութիւնը մաքուր է, որը չի սպառել իր քաղաքական ներուժն ու վարկը.
յանուն թեկնածուի, որը քաղաքական միջավայրում չունի թշնամիներ, պատրաստակամ է համագործակցելու բոլորի հետ.
յանուն ազգային գործչի, որը ժողովրդի ու պետութեան շահերի հարցում երբեք չի գնայ զիջումների.
յանուն ընկերվարական գործչի, որի համար ժողովրդի ընկերային խնդիրները, ինչպէս եւ հասարակական արդարութեան հարցը հիմնական արժէք ու նպատակ են.
յանուն թեկնածուի, որը չի պատկանում երէկուայ օրուան, անելիքն ու ասելիքը չի սպառել այսօրուայ մէջ եւ պատկանում է ապագային:
Մեր ապագան վստահե՛նք ապագայի գործչին:
Մեր հին ընկերը՝ Երկրի նոր նախագահ: