
Չիայի սերմեր (եղեսպակ) այժմ անուանւում են հրաշագործ սննդամթերք ու խորհուրդ է տրւում անպայման ընդգրկել սննդակարգում։ Իրականում չիայի սերմերը որպէս սուպերֆուդ (գերուտես) ներկայացնելը ոչ թէ սննդաբանների եւ գիտնականների գաղափարն է, այլ մարկետոլոգների (շուկայի մասնագէտներու) ։
Չիայի սերմերն իսկապէս շատ սննդարար են եւ օգտակար նիւթերով հարուստ, սակայն չկան բաւական գիտական հետազօտութիւններ եւ հիմնաւորումներ ու այսօր կը խօսենք դրանց մասին առանց աւելորդ չափազանցութիւնների։
Չիայի սերմերի հարիւր գրամի սննդային արժէքն ունի հետեւեալ տեսքը` 486 կալորիա (ջերմուժ), 16.5 գրամ սպիտակուցներ, 30․7 գրամ ճարպեր, 7․7 գրամ ածխաջրեր։
Սերմերը հարուստ են նաեւ վիտամիններով․ դրանք են՝ մանգան, ֆոսֆոր, սելենիում, պղինձ, կալցիում (կրածին), երկաթ, B1, B2 վիտամիններ, Օմէգա-3, Օմէգա-6:
Մանգանն ակտիւօրէն (աշխուժօրէն) ազդում է սպիտակուցների, ածխաջրերի եւ ճարպերի փոխանակման վրայ եւ օգնում է արեան մէջ պահպանել խոլեստերոլի մակարդակը։
Ֆոսֆորն ու կալցիումն անհրաժեշտ են ոսկորների եւ ատամների ամրութեան ու առողջութեան համար։
Սելենիումը բջիջները պաշտպանում է վնասուածքներից, ամրապնդում դիմադրողականութիւնը, լաւացնում ուղեղի աշխատանքն ու նուազեցնում սիրտ-անօթային հիւանդութիւնների ռիսկը։
Պղինձը երկաթի հետ միասին ձեւաւորում է արեան կարմիր գնդիկները, օգնում է չէզոքացնել ազատ «ռադիկալ»ները եւ համարւում է կոլագենի առանցքային բաղադրիչը։
Երկաթը նպաստում է ուղեղի բնականոն զարգացմանը, կարգաւորում է մարմնի ջերմաստիճանը, գործում է որպէս թթուածնի փոխադրիչ, պայքարում սակաւարիւնութեան դէմ։
Նիհարել չիայի սերմերի միջոցո՞վ․ ահա թէ որ դէպքում է դա հնարաւոր: Եթէ ցանկանում էք քաշ կորցնել առողջ ճանապարհով՝ առանց վտանգելու ձեր կեանքը, պէտք է յիշել մէկ բան՝ չկան գիրացնող կամ նիհարեցնող ուտեստներ։ Առողջ ճանապարհով նիհարել կարելի է, երբ ձեր ծախսած էներգիան (ուժը) աւելի շատ է, քան ընդունածը, եւ կայ կալորիաների պակաս, այլ ոչ թէ աւելցուկ։ Այսպիսով՝ չիան եւ ոչ մի այլ միջոց ինքնին չի կարող նիհարեցնող համարուել․ փոխարէնը՝ չիան կարող է բազմազանութիւն հաղորդել նիհարելու ձեր սննդակարգի։
Երբ չիան աւելացնում էք հեղուկի մէջ եւ թողնում մի քանի րոպէ, այն սկսում է ուռչել եւ ընդունել իրենց 10-12 անգամ մեծ ծաւալ։ Երբ դուք ընդունում էք չիայի հատիկներով հեղուկը, այն լցնում է ձեր ստամոքսը՝ մարելով քաղցի զգացումը եւ նուազեցնելով ախորժակը։
Չիայի սերմերը հարուստ են պրոտէինով (սպիտակուց), որը շատ կարեւոր սնուցիչ է նիհարել ցանկացողների համար։ Պրոտէինի բարձր քանակը նուազեցնում է ախորժակը:
Առողջ եղէ՛ք: