

All For Health, Health For All բժշկական կենտրոնի մանկաբուժական բաժանմունքը գտնւում է Մոնթրոզի Հոնոլուլու եւ Մոնթրոզ թաղերի խաչմերուկում: Այս կենտրոնը հիմնադրել է հանրայայտ բժիշկ Վիգէն Զարգարեանը: Տարիներ առաջ այն փոխանցուել է բժիշկ Նուբար Ջանոյեանին՝ ով հպարտութեամբ յանձն էր առել All For Health, Health For All-ի կազմի մէջ ընդգրկել այս կենտրոնը: Բժիշկ Ջանոյեանը այսօր մեզ հետ չէ, բայց նրա գործը շարունակում են երիտասարդ եւ բանիմաց մանկաբոյժներ Աննա Մէկիկեանը, Քեթի Սահակեանը եւ Էլմա Յակոբեանը, ովքեր աշխատում են միեւնոյն նշանաբանով՝ «Որեւէ մէկը, ով թակում է All For Health, Health For All բժշկական կենտրոնի դուռը, պէտք է ստանայ արժանի խնամք, իսկ երեխաները՝ առանձնակի գուրգուրանք»: Մանկաբուժական կենտրոնում երեխաները կը ստանան առաջանային բուժում, անհրաժեշտութեան դէպքում կ՛ուղղորդուեն մասնագէտների, կը կատարուեն անհրաժեշտ պատուաստումներ:
Բժշկական այս մասնաճիւղը կառուցուել է այնպէս, որ իրենց երեխաների հետ բժշկի այցելութեան եկող ծնողները եւ նրանց աւագ քոյրերն ու եղբայրները նոյնպէս բժշկի այցելութեան հնարաւորութիւն ունենան: Բաժանմունքին կից՝ մեծահասակ հիւանդներին է ընդունում բժիշկ Արփի Համբարչեանը: Օրինակ՝ եթէ մայրիկը երեխային այցելութեան է բերել, ապա կարող է նոյն ընթացքում նաեւ ժամադրութիւն վերցնել իր կամ ընտանիքի չափահաս անդամների համար: Մէկ այցելութեամբ բժշկական ծառայութիւնից հնարաւորութիւն կ՛ունենան օգտուելու ընտանիքի բոլոր անդամները: Ընտանեկան կենտրոնի այս գաղափարը գործադիր տնօրէն Ադրինէ Իբրահիմեանինն է, ով գլխաւոր է համարում ընտանիքի առաջնահերթութիւններն ու յարմարաւէտութիւնը: Երիտասարդ ընտանիքի բոլոր անդամների խնամքը կարեւոր է հաւասարապէս եւ համակարգը պէտք է նպաստի դրան: Ինչպէս մեր կենտրոնի բոլոր մասնաճիւղերում, այստեղ նոյնպէս ընդունւում են բոլոր տեսակի ապահովագրութիւններ, իսկ եթէ ապահովագրութիւն չկայ, օգնում ենք օգտուել ձեր կարգավիճակին համապատասխան ծրագրերից:
All For Health, Health For All անուանումը մշտապէս համապատասխանում է իր գործին:
Եղէ՛ք առողջ: