

All For Health, Health For All բժշկական կենտրոնի Նորթ Հոլիվուդի գրասենեակը արդէն հինգ տարուայ փորձ ունի: Այս գործում է բժիշկ Անաիդա Մելքումեանի գլխաւորութեամբ:
Դոկտոր Մելքումեանը Կալիֆորնիայի արտօնագրուած բժիշկ է, ով զբաղւում է ընտանեկան եւ ընդհանուր բժշկութեամբ: Բժիշկ լինել նրա համար ամէնից առաջ մարդկանց դժուար պահին օգնելու անկեղծ ցանկութիւնն է: Նրա համար աշխատանքի ամենամեծ գնահատումը հիւանդի ապաքինումն ու վիճակի բարելաւումն է: Դոկտոր Մելքումեանը հիւանդի խնամքն ապահովում է բոլոր առումներով՝ ախտորոշում, բուժում, հոգեկան աջակցութիւն եւ ընտանիքի անդամների հետ կապ: Նա սերտ կապի մէջ է տեսնում ֆիզիկական, յուզական եւ մտաւոր բարեկեցութիւնը, այդ պատճառով նրա բոլոր հիւանդների համար բժիշկը նաեւ ընկեր է: Դոկտոր Մելքումեանը աւելի քան 25 տարուայ փորձառութիւն ունի: Աւարտել է Երեւանի Բժշկական համալսարանը, շարունակել կրթութիւնը Քալիֆորնիայում: Հայերէնից ու անգլերէնից բացի, նա խօսում է նաեւ ռուսերէն:
Վերջերս Նորթ Հոլիվուդի մասնաճիւղին միացաւ նաեւ բժիշկ Արմինէ Մինասեանը: Բժիշկ Մինասեանը մասնագիտացած է ընտանեկան եւ ընդհանուր բժշկութեամբ: Նրա աշխատելաոճը առանձնանում է հետեւողականութեամբ եւ հոգատարութեամբ: Նրա համար կարեւոր է հիւանդին տալ այն գիտակցութիւնը, որ սեփական մարմնի խնամքն իր կարեւոր պարտականութիւնն է: Դա դիւրացնում է բուժման ընթացքը եւ բժիշկի արդիւնքները դառնում են տեսանելի:
Նրանց բարի ու հոգատար վերաբերմունքին կ՛արժանանան մեր բոլոր հիւանդները՝ այցելելով 5160 Vineland Ave․, Unite 109, North Hollywood CA 91601 հասցէում գտնուող մեր նոր կենտրոնը:
Նորթ Հոլիվուդի կենտրոնի հեռախօսահամարն է` (818) 738-7774: