

Հայկական իրաւական կենտրոնը խորին հիասթափութիւն եւ մտահոգութիւն է յայտնում Հայաստանի իշխանութիւնների վերջին սարսափելի որոշման կապակցութեամբ, որով հետ է կանչւում Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զէյնալիի նկատմամբ՝ միջազգային հետախուզումը։ Նա մեղադրւում է 2020ի Արցախեան պատերազմի ժամանակ իրականացրած դաժան պատերազմական յանցագործութիւնների մէջ։ Զէյնալին, ըստ հաղորդումների, Հադրութի շրջանում գլխատել է տարեց քաղաքացու՝ այդպիսով կատարելով միջազգային մարդասիրական իրաւունքի կոպիտ խախտում։
Այս որոշումը, որը, ըստ հաղորդումների, կապուած է միմեանց քաղաքացիների նկատմամբ միջազգային հետախուզում չիրականացնելու վերաբերեալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 2007ին ձեռք բերուած համաձայնութիւն հետ։ Սակայն այն խաթարում է արդարադատութեան եւ հաշուետուողականութեան հիմնարար սկզբունքները։ Հայկական իրաւական կենտրոնը համոզուած է՝ նման համաձայնութիւնները չեն կարող չեղարկել պատերազմական յանցագործութիւնների համար սահմանուած միջազգային հետախուզումները, որոնք համընդհանուր ճանաչուած են որպէս մարդկութեան դէմ ուղղուած յանցագործութիւններ։
Հետախուզման չեղարկումը համընկնել է Հայաստանի կառավարութեան կողմից Ադրբեջանին ուղղուած այլ զիջումների հետ, այդ թւում՝ միջազգային ատեաններում Ադրբեջանի դէմ ներկայացուած հայցերից հրաժարուելու պատրաստակամութեան։ Այս գործողութիւնները վրդովմունք են առաջացրել մարդու իրաւունքների պաշտպանների եւ ընդդիմադիր գործիչների շրջանում, որոնք դրանք գնահատում են որպէս դաւաճանութիւն՝ պատերազմի զոհերի յիշատակին, ինչպէս նաեւ անպատժելիութեան վտանգաւոր նախադէպ։ Միջազգային իրաւունքի եւ դրանով սահմանուած փոխյարաբերութիւնների ու հատուցման հնարաւորութիւնների մերժումը ինչպէս տեղական, այնպէս էլ միջազգային մակարդակում խարխլում է օրէնքի գերակայութեան հիմքերը։
Հայկական իրաւական կենտրոնը Հայաստանի կառավարութեանը յորդորում է՝ վերանայել իր որոշումը եւ պահպանել յանձնառութիւնը Ղարաբաղեան հակամարտութեան զոհերի համար արդարադատութեան ապահովման գործում։ Բացի այդ, կենտրոնը կոչ է անում միջազգային կազմակերպութիւններին եւ մարդու իրաւունքների մարմիններին՝ միջամտել ապահովելու, որպէսզի պատերազմական յանցագործութիւնների մէջ մեղադրուող անձինք ենթարկուեն պատասխանատուութեան։
ՀԱՅԿԱԿԱՆ ԻՐԱՒԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ