ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉԵԱՆ
Միամիտ ու պատմութիւնից երբեք դասեր չքաղող հայերս, մեր հազարամեայ պատմութեան ընթացքում, չգիտեմ արդէն ո՞րերորդ անգամ, գնում ենք հերթական խարդաւանքի զոհ, այն աստիճան ընկնում մոլորութեան մէջ, որ համաձայնւում ենք յստակեցնել պատմական աներկբայ մի իրողութիւն, որ յստակեցման կարիք բնաւ էլ չունի: Երբ խորն ես մտածում ու վերլուծում, քիչ է մնում խելագարուես այն մտքից, որ հայերն համաձայն են Ցեղասպանութեան փաստն ուսումնասիրող յանձնաժողովի ստեղծմանը: Հարց է առաջանում՝ «Կարո՞ղ է է՛դ համաձայնուողներն էլ են կասկածում, (մարդ ես էլի…): Սակայն, երբ հարցնում ես, ասում են՝ «Չէ՛, ա՛յ մարդ, չենք կասկածում, բայց միջազգային մակարդակի մասնագէտների, պատմաբանների ներգրաւումը թոյլ կը տայ, որ յետոյ նրանք աշխարհին բացատրեն, թէ՝ այո՛, եղել է, եւ որ թուրքը ընդունակ է նման վայրագութեան»:
Ասենք մոլորեալներին, որ աշխարհը վաղուց, թուրքական ցեղերի յայտնուելուց ի վեր, գիտի, թէ՝ ո՞վ է թուրքը, ու շատ լաւ գիտի, որ նա ընդունակ է դրան, ընդունակ է մարդկային մարմին յօշոտելու: Միթէ՞ այնքան դժուար է հասկանալ, որ աշխարհի ցանկացած պետութիւն, որ անգամ չի ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը, գոնէ կասկածի տակ չի էլ դրել այդ պատմական իրողութիւնը: Նոյն այդ ԱՄՆն ու նրա «ցեղասպանութիւն» բառը չարտասանած տխրահռչակ նախագահները, նոյնպէս չեն հերքում, որ եղել է, ուղղակի չեն ճանաչում, ելնելով Թուրքիայի հետ փոխշահաւէտ համագործակցութեան խնդիրներից: Ի հարկէ գիտեն, բոլորն էլ գիտեն՝ ո՛վ է թուրքը. աշխարհի ժողովուրդները իրենց հանճարների լեզուով վաղուց են յայտնել սեփական կարծիքը թուրքերի մասին: Դատէք ինքներդ՝ ծանօթանալով ներկայացուող քաղուածքներին աշխարհահռչակ գրողների յայտնի գործերից, որ միայն մի չնչին մասն է կազմում նմանօրինակ բնութագրումների… դժուար թէ աշխարհում գտնուի մի նորմալ (բնական) մարդ-համամարդ, որ կարդալով այս գործերը, (իսկ գրեթէ ամէն մի գրագէտ մարդ աշխարհում ծանօթ է այս ստեղծագործութիւններին), չճանաչի, թէ ո՛վ է թուրքը: Այստեղից էլ պարզ մի ենթադրութիւն, որ ոչ մի դիւանագէտ ու քաղաքագէտ, երկրի ղեկավար ու օրէնսդիր, չի մտածում՝ թուրքն ընդունա՞կ էր Ցեղասպանութեան, թէ ոչ: Ուստի, պարոնայք, ո՞ւմ ենք ուզում ապացուցել եւ ի՞նչ… մի բան, որ վաղուց արդէն ապացուցուա՞ծ է: Պարապ գործ է: Յիշէք՝ նրանց «հոգու դաւթարում» Ցեղասպանութեան փաստը ընդունուած իրողութիւն է այնպէս, ինչպէս թուրքի մասին այն բոլոր կարծիքները, զորս ստորեւ ներկայացնում ենք.
* Ֆերենց Մօրա. «Կախարդական Մուշտակը»
«Մի մեխով էլ կարելի է լաւ խաղալ, էլ ո՛ւր մնաց մի արկղ մեխով: Ամենամեծ մեխի անունը դրեցի «Արիւնախում թուրք» ու հսկայ մեխով դրա գլխին յատկապէս ուժեղ էի խփում»:
* Ակաթա Քրիստի. «Արեւելեան Ճեպընթացը»
«Պուարոն արդէն ամէն, ամէ՛ն ինչ լսել էր միսըզ Հապպըրտի դստեր մասին: Այն մասին, որ նրա ամուսինն աշխատում է ամերիկեան մեծ քոլէջում, եւ որ միսըզ Հապպըրտն առաջին անգամ է մեկնել Արեւելք, եւ թէ նա ի՛նչ կարծիքի է թուրքերի, նրանց կեղտոտութեան, նրանց սարսափելի ճանապարհների մասին»:
* Ուիլեըմ Շէյքսպիր. «Ռիչարդ Երրորդ»
«Գլոստեր, ի՞նչ է, չլինի՞ մեզ թուրք են կարծում կամ թէ անհաւատ, ինչպէ՞ս կարող էինք մենք առանց դատի այս չարագործի գլուխը կտրել»:
* Ուիլեըմ Շէյքսպիր. «Օթելլօ»
«Եագօ. Ճիշդ է, թո՛ւրք դառնամ, եթէ սուտ եմ ասում:
* Ալպերթ Մորաւիա. «Միջնորդը»
«Նա ուշադիր զննեց ամէն մի մանրուք, յետոյ առանց ձեւականութեան, իշխանուհուն ասաց.
– Սա կեղտոտ շնաբուն է, Միլանում սա կ՛օգտագործէին որպէս լուացքատուն, եւ ասել, թէ հինգ միլիոն արժէ, նոյնն է, թէ ինձ թուրք անուանել»:
* æեկ Լանդըն. «Մեծ Տան Փոքրիկ Տիրուհին»
«Ձեր բարոյականութեան հարցն ինձ չի վերաբերում: Թէկուզ մորմոն լինէք կամ թուրք:
* æեկ Լանդըն. «Լուսնի Հովիտ»
«Եթէ ամուսինը այդ բանը չգտնի իր կնոջ մէջ, նա իրեն թուրքի պէս կը պահի, իսկ եթէ գտնի՝ կը դառնայ կնոջ հաւատարիմ ստրուկը»:
* Անդրէա Մորուա. «Երեք Դիւմա»
«Պէտք է խոստովանեմ թուրք հռչակուելու վտանգին ենթարկուելով, որ կնոջ փթթուն առողջութիւնն ու ճոխ մարմնաձեւերը, իմ կարծիքով, համարւում են հրաշալի պակասութիւն»:
* Գաբրիէլ Գարսիա Մարկես. «Հարիւր Տարուան Մենութիւն»
«Նախկինում, մտածում էր նա, քանի դեռ աստուած չէր սկսել ամիսները, տարիները հաշուելիս խարդախել, ինչպէս թուրքերը մէկ եարտ կտաւ չափելիս, ամէն ինչ այլ կերպ էր»:
* Բրանկօ Չոպիչ. «Իմ Հեռու Ամուսնութիւնները»
«Խիստ հայր Լազարն անասուն էր, ներիր, Աստուա՛ծ, ասես՝ թուրք լինէր»:
* Լէոնիդ Անդրէեւ. «Օտարերկրացին»
«Բայկոն դանդաղ պատասխանեց.
– Օրերս սահմանի մօտ մի սերպ են մորթել: Թուրքերն են մորթել»:
* Լէոնիդ Անդրէեւ. «Նահանգապետը»
«Չէ՞ որ նրանք թուրք չեն: Նրանք մեր ազգից են՝ ռուսներ են, բոլորն իւաններ են ու իմ անուանակից՝ պէօտրներ, իսկ ես նրանց վրայ կրակել եմ, ոնց որ թուրքերի վրայ:
… Որպէս պետական գործիչ, դու պէտք է հասկանաս, որ պետութեան մէջ ամէնից առաջ կարգ ու կանոն պէտք է լինի, եւ ո՛վ էլ որ խախտի այն, միեւնոյնն է: Թէ ես էլ խախտեմ՝ դու պարտաւոր ես կրակել ինձ վրայ, ինչպէս թուրքի վրայ»:
Victor HUGO “.. Aysteghov antsel e turke” (aysinkn, aver e u aryun!)