Այս տարի՝ 2010-2011թթ. ուսումնական տարում, Հայաստանի բուհերում, պետպատուէրի շրջանակում (անվճար հիմունքներով), կարող է սովորել 70 սփիւռքահայ ուսանող. այդ թիւն օրերս հաստատել է ՀՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնը:
70 համալսարանական (բակալաւրիատ) տեղերի բաշխումը կ՛իրականացնի նախարարութիւնը՝ քննարկելով դիմորդների փաստաթղթերը:
Տեղեկացնենք, որ սփիւռքահայ ուսանողները հնարաւորութիւն ունեն սովորել նաեւ վճարովի համակարգի միջոցով՝ ընդունուելով քոլեջ, մագիստրատուրա կամ ասպիրանտուրա:
Փաստաթղթերի ներկայացման ժամկէտն է՝ Յուլիսի 1ից Օգոստոսի 20ը: Ասպիրանտուրայի համար անհրաժեշտ է դիմել մինչեւ Սեպտեմբերի 30ը:
Փաստաթղթերը կարող էք ներկայացնել նաեւ Լոս Անջելեսում ՀՀ Գլխաւոր հիւպատոսութիւն:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.