Էջը Պատրաստեց՝ ՃՈՐՃ ԱՏՈՒՐԵԱՆ

«Արփա» Ֆիլմի միջազգային փառատօնը «Արփա Ֆաունտէյշըն ֆոր Ֆիլմ, Միւզիք էնտ Արթ»ի (AFFMA) գործունէութեան ընդարձակ դաշտին մէկ մասնիկն է, որ 1997էն ի վեր ամէն տարի կ՛իրակականայ Լոս Անճելըսի մէջ եւ անիկա տարուէ տարի կը ծաւալի ու կը կատարելագործուի՝ արժանանալով աշխարհի զանազան երկիրներէ տարբեր մշակոյթներու պատկանող ֆիլմարուեստի մասնագէտներու հետաքրքրութեան:
Այս տարուան փառատօնը, որ տեղի պիտի ունենայ Սեպտեմբեր 21էն 26, Հոլիվուտի «Էճիփշըն» (Egyptian Theatre) սրահին մէջ, լուսարձակի տակ պիտի առնէ նաեւ աշխարհի չորս ծայրերէն ներկայացուած ֆրանսախօս ժապաւէնները՝ «ՖրանքօֆոնՖեսթ-Սինեմա» խորագիրին տակ:
Այնտեղ յատուկ ուշադրութեան պիտի արժանանայ «Աղէտ՝ Ցեղասպանութիւն» ֆիլմը, որուն գերմանացի բեմադրիչ Էրիք Ֆրիտլըրին պիտի տրուի «Արմին «Թի.» Ուեկնըր» մրցանակը, որ հաստատուած է «Արմին «Թի.» Ուեկնըր» ամերիկեան ընկերութեան կողմէ (Armin T. Wegner society of USA): Սոյն մրցանակը ամէն տարի կը շնորհուի այն բեմադրիչներուն, որոնք իրենց ֆիլմերուն մէջ կ՛արծարծեն ընկճուած ժողովուրդներու, ցեղային մաքրագործման, պարտադրուած տարագրումի, ջարդերու եւ ցեղասպանութեան նիւթերը: Շարժապատկերը պէտք է իր ներդրումը ունենայ ընկերային խիղճի գիտակցութեան եւ մարդկային իրաւանց հարցերու պայքարին մէջ. պայքար մը, որուն համար Արմին «Թի.» Ուեկնըր իր ամբողջ կեանքը նուիրած էր:
Այս տարի Սերժ Աւետիքեան պիտի ստանայ «Ասպարէզի Իրագործումներու Մրցանակ»ը՝ Career Achievement Award:

«Արփա» փառատօնին պիտի ցուցադրուին հետեւեալ երկիրներէն եկած ժապաւէններ. Ալճերիա, ԱՄՆ, Անգլիա, Արժանթին, Աւստրիա, Աւստրալիա, Գանատա, Գերմանիա, Եգիպտոս, Զուիցերիա, Թուրքիա, Իրան, Իսրայէլ, Թունուզ, Լիբանան, Ճափոն, Հայաստան, Հարաւային Քորէա, Արցախ, Մարոք, Յուանստան, Նորվեկիա, Պելճիքա, Սլովաքիա, Սպանիա, Վենեզուելլա, Վիէթնամ, Քէպէք, Քոլոմպիա եւ Ֆրանսա:
Այս տարուան փառատօնը պիտի ունենայ 10 տեսակի մրցանակներ՝
Best Feature Film- Լաւագոյն Երկար Ժապաւէն
Best Short Film- Լաւագոյն Կարճ Ժապաւէն
Best Director- Լաւագոյն Բեմադրիչ
Best Screenplay- Լաւագոյն Բեմագիր
Best Documentary Film- Լաւագոյն Վաւերագրական Ժապաւէն
Career Achievement Award- Ասպարէզի Իրագործումներու Մրցանակ
Arpa Foundation Award- Արփա Հիմնարկութեան Մրցանակ
Armin T. Wegner Award- Արմին «Թի.» Ուեկնըր Մրցանակ
AT&T Award for Environmental Conservation and Stewardship- «Էյ.Թի.&Թի.»ի Կենսոլորտի Պահպանութեան եւ Տնտեսավարութեան Մրցանակ
Best Francophone-Fest Cinema Feature Film- Լաւագոյն Ֆրանսախօս-Փառատօն Սինեմայի Երկար Ֆիլմի Մրցանակ:
2010ի Արփա Միջազգային Փառատօնին Ցուցադրուելիք Ֆիլմերը.

Երկար Ֆիլմեր
-BONDED PARALLELS (2009), Նորվեկիա, Ֆրանսա, Հայաստան
Բեմադրիչ՝ Յովհաննէս Գալստեան
-COUER ANIMAL (ANIMAL HEART, 2009), Զուիցերիա
Բեմադրիչ՝ Սեւրին Քորնամիւսազ
-DE PERE EN FLIC (FATHER AND GUNS, 2009) Քեպէք
Բեմադրիչ՝ Էմիլ Կոտրօ
-I LIKE IT (A ME MI GUSTA, 2009) Վենեզուելլա
Բեմադրիչ՝ Ռալֆ Քինարտ
-LAST STOP FREINDSHIP (2009) ԱՄՆ
Բեմադրիչ՝ Քրիս Քերթենեան
-LES BARRONS (THE BARRONS, 2009) Պելճիքա, Ֆրանսա
Բեմադրիչ՝ Նապիլ Պըն Եատիր
-LES OUBLIES DE LHISTOIRE (2010) Մարոք
Բեմադրիչ՝ Հասան Պընժելլուն
-ՆԱՄՈՒՍ (HONOR, 1926), Հայաստան
Բեմադրիչ՝ Համօ Պէք-Նազարեան
-NIGHTBEASTS (2009) ԱՄՆ
Բեմադրիչ՝ Ուես Սիւլիվըն
-TALES FROM KARS (2010) Թուրքիա
Բեմադրիչներ՝ Օզքան Ալփեր, Իւլքիւ Օքթէյ, Էմրը Աքէյ, Ահու Օզթուրք, Զեհրա Տերիա Քօչ
-THREE EVENINGS (Երեք Երեկոյ) (2009) Հայաստան
Բեմադրիչ՝ Արշակ Ամիրպէքեան
Վաւերագրական Ֆիլմեր
-AGHET: A GENOCIDE (AGHET: EIN VOLKERMORD, 2010) Գերմանիա, (փառատօնի բացման ֆիլմը)
Բեմադրիչ՝ Էրիք Ֆրիտլըր
-THE BLUE BOOK (2009) Թուքիա, Անգլիա
Բեմադրիչ՝ Գագիկ Քարակէօզեան
-CHARENTS: IN SEARCH OF MY ARMENIAN POET (2009) Հայաստան
Բեմադրիչ՝ Շարին Էնտըրսըն
-DESTINATION WATERTOWN: THE ARMENIANS OF HOOD RUBBER (2009) ԱՄՆ, Բեմադրիչ՝ Ռոճըր Գ. Յակոբեան
-DOWN HERE (ICI-BAS, 2010) Պելճիքա, Ֆրանսա, Հայաստան
Բեմադրիչ՝ Կոմս Շահպազեան
-FROM ARARAT TO ZION (2010) Հայաստան, Եգիպտոս, Իսրայէլ, Թուրքիա
Բեմադրիչ՝ Էտկար Պաղտասարեան
-LITTLE ALIEN (2009) Աւստրիա, Յունաստան, Մարոք, Սլովաքիա, Սպանիա
Բեմադրիչ՝ Նինա Քուսթուրիցա
-THE LONELY TADEH (2008) Իրան
Բեմադրիչ՝ Հոսէյն Հոմայունֆար
-RIGHT TO EXIT (2010) ԱՄՆ
Բեմադրիչ՝ Անա Թըրին
-SCIENTISTS UNDER ATTACK-GENETIC ENGINEERING MAGNETIC FIELD OF MONEY (2009) Գերմանիա, ԱՄՆ
Բեմադրիչ՝ Պերթրամ Վերհաակ
-SOUNDS OF BEIRUT (2010) Լիբանան, ԱՄՆ
Բեմադրիչ՝ Սեթ Խուրի
-THE THIRD RIDER (2008) Հայաստան
Բեմադրիչ՝ Գոռ Պաղտասարեան
Կարճ Ֆիլմեր

A NICE OLD-FASHIONED ROMANCE (2010) ԱՄՆ
Բեմադրիչ՝ Արա Սուճեան
-AKHTAMAR (Աղթամար, 2009) Անգլիա, Հայաստան
Բեմադրիչներ՝ Շամասեան եղբայրներ
-BARKING ISLAND (CHIENNE DHISTOIRE, 2010) Ֆրանսա, Թուրքիա
Բեմադրիչ՝ Սերժ Աւետիքեան
-BLACK OPS ARABESQUE (2010) ԱՄՆ
Բեմադրիչ՝ Ճարետ Տրէյք
-CONNECT (2010) ԱՄՆ
Բեմադրիչ՝ Ռոպէր Նազար Արճոյեան
-DRAIN DESERT TANNER (2009) ԱՄՆ
Բեմադրիչ՝ Շանթ Համասեան
-EYE-LIGHT (2009) Հարաւային Քորէա
Բեմադրիչ՝ Քիունկ Ճին Քօ
-THE FIFTH COLUMN (Հինգերորդ Զօրասիւն, 2010) Լիբանան
Բեմադրիչ՝ Վաչէ Պլղուրճեան
-I DREAM (Երազում Եմ, 2008) Հայաստան, Արցախ
Բեմադրիչ՝ Հրաչեայ Զաքարեան
-INTERROGATION (2010) ԱՄՆ
Բեմադրիչ՝ Ռայան Ռիլզ
-JASMIN & JOSEPHINE (2009) ԱՄՆ
Քրիստոֆըր Ժ. Պօղոսեան
-NUIT BLANCHE (2009) Գանատա
Բեմադրիչ՝ Արեւ Մանուկեան
-THE PHOTOGRAPHER (2009) Արժանթին, Քոլոմպիա, ԱՄՆ, Անգլիա
Բեմադրիչ՝ Շահան Մելքոնեան
-POWER POISON (2009) ԱՄՆ
Բեմադրիչ՝ Վահրամ Յակոբեան
-SOY MILK (2010) Աւստրալիա
Բեմադրիչ՝ Վիրան Նարան
-TELEFONE (2010) ԱՄՆ
Բեմադրիչ՝ Ճեֆրի Պլիս
-ZIMBABWE (2009) ԱՄՆ
Բեմադրիչ՝ Անճուլի Հինտզ
Շարժանակարներ (ANIMATION) Եւ Երաժշտական Ժապաւէններ
-THE GIFT OF MAGI (2010), Շարժանակար, Ճափոն
Բեմադրիչ՝ Թոշիքազու Իշիի
-SKETCHI (2010) Շարժանակար, Գանատա
Բեմադրիչ՝ Լիլի Սան
-SILENT NOISE-PULSE (2010) Երաժշտական Ժապաւէն, ԱՄՆ
Բեմադրիչ՝ Փրինս Բաղտասարեան