ՎԱՐԴՈՒՀԻ ՄԱՆՍՈՒՐԵԱՆ

Տխրում եմ, երբ ամառը վերջանում է: Բայց նաեւ շատ ուրախ եմ, որ աշնան սկզբին դպրոցի զանգն է հնչում եւ մենք կրկին յաճախում ենք դպրոց: Գրեթէ երկու ամիս չհանդիպեցի իմ ընկերներին, բայց ինչպէս ասում են՝ տեխնիկայի դար է. ես ընկերներիս հետ խօսում էի համարեա ամէն օր, համակարգչի միջոցով:
Արձակուրդի ընթացքում ես որոշեցի կարդալ Րաֆֆու «Սամուէլ»ը. մի շնչով կարդում էի ամէն օր եւ շատ հաճոյքով էի կարդում, որովհետեւ շատ հետաքրքիր էր: Այս գիրքը ինձ ստիպեց, որ աւելի խորանամ հայ ժողովրդի հերոսական պատմութեան մէջ: Ես կարծում եմ իւրաքանչիւր ոք պէտք է եւ պարտաւոր է իմանալ իր ազգի պատմութիւնը, միայն այդ ժամանակ մարդը կը հասկանայ, թէ իր ազգը որտեղի՞ց է եկել, եւ ո՞ւր է գնում:
Մեծապէս ցանկութիւն ունեմ ընթերցել մեր ազգի գրական մեծերին, բայց բացի դա, ես նաեւ լաւ ժամանակ եմ անցկացրել իմ ընկերների հետ, ընտանիքիս հետ: Ընկերներիս հետ այցելեցինք շատ գեղեցիկ տեղեր:
Ընդհանրապէս եւ առհասարակ, այս ամառը ինձ համար շատ լաւ անցաւ: Յոյսով եմ միշտ այսպէս լաւ ժամանակ կարողանամ անցկացնել իմ ընտանիքիս հետ:
Ռոզ եւ Ալէք Փիլիպոս
Ազգային Վարժարան