ԵՐԵՒԱՆ, «Փանորամա».- Ապրիլ 29ին լրագրողներու հետ հանդիպման մը ընթացքին, Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) պատմութեան բաժնի տնօրէն Էդիկ Մինասեան եւ Թաթուլ Կրպէյեանի քոյրը՝ Ռուզաննա Կրպէյեան, յուշեր պատմեցին Ազգային հերոս Թաթուլ Կրպէյեանի մասին, որուն մահուան 20րդ տարելիցը կը լրանայ այսօր։
Ռուզաննա Կրպէեան պատմեց, որ պատերազմ երթալու որոշումը Թաթուլ կայացուցած էր իր մօրմէն գաղտնի, եւ քրոջ խնդրած էր այդ մասին յայտնել մօրը:
«Զգում էի, որ մեր հանդիպումը վերջինն է լինելու, որ այլեւս չեմ տեսնելու նրան: Յունուարն էր, երբ նա գնաց, սակայն մինչեւ այսօր աչքիս առջեւ է նրա հայեացքը», յիշեց Ռ. Կրպէեան:
«Թաթուլի մահից յետոյ ԵՊՀում պատմութեան բաժնում նրա անունով բացուեց լսարան, որտեղ էլ նրա հայրենասիրութեան փոխանցումը կատարւում է հայ երիտասարդներին», իր կարգին ըսաւ Է. Մինասեան, հպարտութիւն յայտնելով այն բանին համար, որ Կրպէյեանի հայրենակիցն է: