ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Բարոյական ու քաղաքական կողմնորոշիչների աստիճանական կորուստը, ազգային ինքնագիտակցութեան անխոհեմ, իսկ երբեմն էլ ուղղորդուած լուացումը մեր հասարակութեանը (եւ ոչ միայն մեր) հասցրել են այնպիսի նուաստացուցիչ իրավիճակի, երբ քաղաքացին ամաչում կամ վախենում է խոստովանել, որ ինքն ազգայնական է…
Չգիտես ինչո՞ւ, հարկ է լինում երկար բացատրութիւններ տալ «ազգային» եւ «ազգայնական» աշխարհայեացքների միջեւ տարբերութեան վերաբերեալ, մտնել պատմայտերմինաբանական լաբիրինթոսները, որոնք սահմանազատում են ազգայնականութիւնը՝ մի կողմից շովինիզմից, միւս կողմից՝ հայրենասիրութիւնից, մի խօսքով՝ ընկնել լիակատար մարազմի (ընկճուածութեան-Խմբ.) մէջ:
Բայց չէ՞ որ ընդամէնը պէտք է յարգալից, բայց զգալի մի հարուածով մի կողմ նետել անհեռատես յիմարների ու փալասների կողմից մտածուած ու սահմանուած՝ քաղկոռեկտութեան (քաղաքական շիտակութեան, political correctness-Խմբ.) արգելքը եւ ասել առանց բղաւելու. «Այո, ես ազգայնական եմ, եւ դա բոլորովին էլ չի նշանակում, թէ իմ ազգը միւսներից լաւն է: Դա նշանակում է ընդամէնը, որ նա ոչ մի բանով վատը չէ միւսներից եւ արժանի է ոչ պակաս, քան միւս ազգերը: Ես դա պէտք է ապացուցե՞մ: Ճիշդ է: Ահա այդ պատճառով էլ, որպէսզի դա ապացուցեմ, որպէսզի իմ երկիրն ու իմ ժողովրդին դարձնեմ արժանի նրան, ինչ ես ցանկանում եմ նրանց, ես ազգայնական եմ, պարտաւոր եմ եւ պէտք է ծառայեմ միայն իմ ժողովրդին, միայն իմ երկրի ու իմ ազգի շահերին, ուրիշ ոչ մի բանի»:
Ահա եւ ամբողջը: Եւ հարկաւոր չէ՝ ինքդ քեզ խաբես, թէ, իբր, այդ շահերը տարբեր կերպ են մեկնաբանւում, եւ ընտրութիւնը դժուար է: Իսկական ազգայնականի համար ընտրութիւնը միշտ էլ ակնյայտ է: Իսկ դուք՝ քաղկոռեկտ իմ հայրենակիցնե՛ր, արդէն ընտրե՞լ էք ինչին կա՛մ ում ծառայել:
ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ ՀՅԴ Բիւրոյի անդամ է, Հայաստանի Ազգային Ժողովի պատգամաւորական խմբակցութեան նախագահ:
Ես ալ ազգայնական եմ. և կը խնդրեմ Պր. Յովհաննիսեանեն օտար՝ «պատմայտերմինաբանական» եզրերը Հայերենով ներկայացնել Օրինակ- Պ ա տ մ ա ե զ ր ա բ ա ն ա կ ա ն ։
Շնորհակալութիւն։