
Կառավարութեանն առ-ընթեր Ազգային անվտանգութեան ծառայութեան (ԱԱԾ) տնօրէն Գորիկ Յակոբեանը 2004 թուականից ի վեր զբաղեցնում է այդ պաշտօնը: Բարձրաստիճան պաշտօնատար անձանց էթիկայի յանձնաժողովի կողմից «Հետք»ին տրամադրած գոյքի եւ եկամուտների յայտարարագրերի համաձայն՝ Գորիկ Յակոբեանն այնքան էլ «համեստ» դրամական միջոցներ չունի:
2011ի ընթացքում, Գորիկ Յակոբեանն ունեցել է 6 միլիոն 879 հազար 264 դրամի եկամուտ, որն ամբողջութեամբ աշխատավարձն է: Նոյն տարուայ սկզբին, ԱԱԾ տնօրէնի հաշուին եղել է 19 միլիոն 600 հազար դրամ, իսկ տարեվերջին այդ գումարն աւելացել է 3 միլիոն 900 հազար դրամով՝ հասնելով 23 միլիոն 500 հազար դրամի:
Գորիկ Յակոբեանի կնոջ՝ Գայիանէ Մելիքեանի, եկամուտները 2011 թուականին կազմել են 5 միլիոն 840 հազար դրամ, որից 840 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 5 միլիոն դրամը՝ ստացած նուիրատուութիւնը: Թէ ո՞վ եւ ինչի՞ համար է պաշտօնեայի կնոջը 5 միլիոն դրամ նուիրել՝ պարզ չէ:
Իր դրամական եկամուտներով «համեստ» չէ նաեւ Գայիանէ Մելիքեանը: Նա 2011ի սկզբին ունեցել է 13 միլիոն 200 դրամ, իսկ տարեվերջին՝ 18 միլիոն 200 դրամ: