ԵՐԵՒԱՆ, «Նիուզ».– Հայաստանի միջազգային պահեստները 2013ի Մարտին կազմած են մօտ 1.63 միլիառ տոլար: Այդ մասին նշուած է Հայաստանի Կենտրոնական դրամատան հրապարակման մէջ («Միջազգային պահուստների եւ արտարժութային իրացուելիութեան ստանդարտ աղիւսակ»): 2013ին ասիկա միջազգային պահեստներու ամէնէն ցած մակարդակն է՝ 140 միլիոն տոլարով զիջելով Փետրուարի ցուցանիշին:
«Պահուստների նուազումը ամենայն հաւանականութեամբ պայմանաւորուած է Մարտին ֆինանսական շուկայում արտարժոյթի խոշոր ինտերվենցիաների իրականացմամբ դրամի արժեզրկումը կանխելու նպատակով։
«Մարտին ԿԲ պահուստներում կանխիկ դրամական միջոցները եւ աւանդները նուազել են 57 միլիոն տոլարով եւ կազմել 558 միլիոն տոլար: Մօտ 64 միլիոն տոլարով նուազել է արժեթղթերի ծաւալը՝ մինչեւ 1.07 միլիառ տոլար», նշուած է զեկուցման մէջ։
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.