ԵՐԵՒԱՆ, «Նիուզ».– «Քօղարկուելով պետութեան եւ բանակի անուան յետեւում՝ Հայաստանը թալանել եւ թալանում են»: Այս մասին յայտարարած է Ղարաբաղեան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսեանն ու պահեստային գնդապետ Վոլոդեա Աւետիսեանը՝ Լէօնիդ Ազգալդեանի մահուան 21րդ տարելիցին առիթով:
«Դա եղել է այն ժամանակ, շարունակւում է նաեւ այսօր: Եթէ օրէնքը խախտել թոյլատրւում է մէկին, նրան յետեւում են նաեւ երկրորդը, երրորդը: Այդ ժամանակ օրէնքը վերածւում է ընդամէնը թղթի կտորի», յայտարարած է Գագիկ Գինոսեանը:
«Այժմ թէ պատերազմի մասնակիցները, թէ իւրաքանչիւր մարդ, արթնանալով, նախ եւ առաջ մտածում են, թէ այսօր ոնց են ապրելու: Մեր երկիրն այսպիսին չպէտք է լինի: Մենք արժանի ենք աւելիին: Եթէ Լէօնիդ Ազգալդեանը մեզ հետ լինէր, կ՛ապացուցէր, որ երկիրը չպէտք է այսպիսին լինի, ինչիպիսին, որ այն դարձրել են այսօր: Հայաստանը պէտք է ուրիշ լինի: Եւ Լէօնիդը դա գործով կ՛ապացուցէր, այլ ոչ թէ խօսքով», նշած է Աւետիսեանը: Ղարաբաղեան պատերազմի մասնակիցները, աւելցուցած է ան, միշտ չէ, որ կը համախմբուին՝ պաշտպանելու իրենց իրաւունքները: «Երեւանում ապրում է 3-4 հազար մարդ, ովքեր պայքարել են Ղարաբաղում: Վերջին հանդիպմանը եկել էր ընդամէնը 200 մարդ: Միւսները կարծում էին, որ այդ 200 հոգին խօսելու են, իսկ իրենք նստելու են ու սպասեն: Պէտք է այլ կերպ գործել», դիտել տուած է Աւետիսեանը:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.