ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ.
Փետրուարի 15ին Ֆրանսիայի Վիէն քաղաքում տեղի ունեցաւ Արցախի ազգային ազատագրական պայքարի 26ամեակին նուիրուած միջոցառում՝ Վիէնի Հայ մշակոյթի տան նախաձեռնութեամբ:
Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամութեան շրջանակի խօսնակ, Լուարայի պատգամաւոր Ֆրանսուա Ռոշբլուանը եւ շրջանակի անդամ, Վիէնի քաղաքապետ Ժակ Ռեմիյէն հաւաքուածներին ներկայացրեցին բարեկամութեան շրջանակը, դրա հիմնադրման եւ գործունէութեան նպատակներն ու ուղղութիւնները:
Միջոցառման ընթացքում ցուցադրուեց նաեւ Արտակ Հերիքեանի «Մեր Արցախը» ֆիլմը, որի աւարտին տեղի ունեցած հարց ու պատասխանի ընթացքում անդրադարձ կատարուեց Արցախում առկայ իրավիճակին եւ երկրում գրանցուած դրական փոփոխութիւններին, որոնք վկայում են Արցախի կայուն զարգացման մասին:
Միջոցառմանը ներկայ էին Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Յովհաննէս ԳԷոորգեանը, Լիոնում Հայաստանի Հանրապետութեան փոխհիւպատոս Վաներ Յարութիւնեանը, Վիէնի եւ Ռոն Ալպ շրջանի հայկական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ, լրագրողներ եւ հասարակական գործիչներ:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆ