
Ասմունքող Սիլվա Եուզպաշեան հետեւեալ վկայութիւնները տեղադրած է իր «Ֆէյսպուք»ի էջին վրայ
ԱՄԵՆԱՄԵԾ ԶԷՆՔԸ ՔԱՆԱԿՆ Է, ՄԵՆՔ ՊԻՏԻ ՇԱՏԱՆԱՆՔ
Վանք գիւղում էի: Գիշեր էր: Հիւրանոցի պատշգամբում նստած եմ, յանկարծ գիշերային լռութեան մէջ խօսակցութեան ձայներ լսեցի: Երկու տղամարդ էին խօսողները: Մէկի ձայնը ջահելի էր, ասում է.
– Հեր ջան, դէ բանակից վերադարձել եմ, պսակուել եմ ուզում:
Հայրը, թէ.
– Տղայ ջան, մի կով ու մի հորթ է ունեցածս, համբերիր էդ հորթը կով դառնայ, որ էն կովը ծախեմ, գոնէ մատանի առնեմ, փող ունենանք:
Լսեցի, աչքերս լցուեցին, շատ յուզուեցի, հէնց այդ պահին գլխումս ծագեց հայկական մեծ հարսանիք կազմակերպելու գաղափարը…
Ես մի բան գիտեմ, որ ամենամեծ զէնքը քանակն է, մենք ուրիշ ճար չունենք, պիտի շատանանք…
ԼԵՒՈՆ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
… Այսպիսի հարսանիք կարող էր կազմակերպել միայն հանճարեղ մարդը եւ այդ հանճարեղ մարդը իր համախոհներով՝ Լեւոն Հայրապետեանն է:
Եթէ այս աւանդոյթը շարունակուի, մեր պետականութիւնը գնալով կը հզօրանայ, մենք կը դառնանք անվերջանալի… Փա՜ռք Լեւոնին…
ՍՕՍ ՍԱՐԳՍԵԱՆ