
Ճանաչուած դերասաններ Արթուր Կարապետեանն ու Սաթենիկ Հախնազարեանն ամերիկահայ համայնքին առաջին անգամ կը ներկայացնեն Բեռնար Սլէյդի «Ամէն Տարի Նոյն Օրը» ռոմանտիկ կատակերգութիւնը: Տաղանդաւոր դերասաններն, ըստ պիեսի, հանդէս են գալիս որպէս Դորիս ու æորջ, որ հանդիպում են պատահական եւ միասին անցկացրած մէկ գիշերից յետոյ սկսում են հանդիպել ամէն տարի նոյն օրը՝ ամփոփելու իրենց կեանքի իրադարձութիւնները: «Բեմում երջանկութեան պահ է, երբ յաջողւում է չորրորդ պատ կոչուած հանդիսասրահն առնել ափիդ մէջ ու վեր հանել՝ երկնի ու երկրի սահմանագծին», ասում է Արթուր Կարապետեանը: Հանդիսատեսին սպասում են հումորը եւ գեղեցիկով սահմանային զգացողութիւններ՝ Հոկտեմբերի 10ին եւ 12ին Գլենդելի «Սթարզ» թատրոնում, երեկոյեան 7։30ին:
Այս ներկայացման մէջ Դորիսի դերակատարման համար Սաթենիկ Հախնազարեանն արժանացել է «Տարուայ լաւագոյն դերասանուհի» մրցանակին: «Ամէն Տարի Նոյն Օրը» ներկայացումը բեմադրել է Աշոտ Ադամեանը, գեղարուեստական ղեկավարն է Երուանդ Ղազանչեանը:
Երեւանի Յակոբ Պարոնեանի անուան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանների հետ հանդիպելու բացառիկ առիթը Լոս Անջելեսի հայ համայնքին ընձեռել են Armenian Entertainment Production եւ AATMS կազմակերպութիւնները:
Տոմսերի համար զանգահարել՝ 818-265-0506 կամ 818-415-7272 հեռախօսահամարներով, կամ այցելել՝ www.ticketmicket.com