Ֆրանսիայի Իսի լէ Մուլինօ քաղաքում տեղի է ունեցել «Արցախի Ձայներ» Խմբի եւ «Նաւասարդ» համոյթի համատեղ համերգը։
Նոյեմբերի 16ին Փարիզի արուարձանի Իսի լէ Մուլինօ քաղաքի «Palais des Congres»համերգասրահում տեղի է ունեցել համերգային շրջագայութեամբ Ֆրանսիայում գտնուող «Արցախի Ձայներ» խմբի եւ Փարիզի «Նաւասարդ» հայկական ժողովրդական պարի համոյթի համատեղ բարեգործական համերգը, որից ստացուած ողջ հասոյթը կը փոխանցուի «Հեռուստամարաթոն 2014»ին:
Միջոցառմանը ներկայ են գտնուել Ֆրանսիայում այցով գտնուող Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան մշակոյթի եւ երիտասարդութեան հարցերի նախարար Նարինէ Աղաբալեանը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետութեան դեսպան Վիգէն Չիտեչեանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Յովհաննէս Գէորգեանը, Իսի լէ Մուլինոյի քաղաքապետ Անդրէ Սանտինին, Հայաստան համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճիւղի նախագահ Պետրոս Թերզեանը, Ֆրանսիայի հայ առաքելական, կաթոլիկ եւ աւետարանչական եկեղեցիների ներկայացուցիչներ:
«Արցախի Ձայներ» խմբի յաջորդ համերգները տեղի կ՛ունենան (ունեցան-Խմբ.) Նոյեմբերի 18ին՝ Բուրգ լէ Վալանս եւ Նոյեմբերի 19ին՝ Բուկ Բէլ Էր քաղաքներում:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆ