«Հին ժամանակներում իմաստուններն ասում էին, որ Երկրագունդը պէտք է սիրել եւ պահպանել, քանի որ այն ոչ թէ ժառանգել ենք մեր ծնողներից, այլ պարտք ենք վերցրել մեր երեխաներից: Բնութիւնն անչափ հարուստ է ռեսուրսներով, բայց մենք պէտք է խնայողաբար օգտագործենք դրանք՝ հնարաւորութեան դէպքում ընտրելով պակաս վնասակար կամ լիովին անվնաս տարբերակներ: Արդէն ամբողջ աշխարհն է գիտակցում էկոլոգիական աղէտների պատճառներն ու դրանց հետեւանքների լրջութիւնը, եւ բազմաթիւ երկրներ պատասխանատու մօտեցում են ցուցաբերում շրջակայ միջավայրի հանդէպ՝ օգտուելով այլընտրանքային էներգիայի աղբիւրներից: Սա ոչ թէ առանձին երկրների, այլ ամբողջ մարդկութեան պայքարը պէտք է լինի, եւ միանալով դրան՝ մէկ անգամ եւս հաւաստում ենք մեր քաղաքակիրթ եւ գիտակից մօտեցումը», յայտնած է «Վիւասել-Էմ.Թի. Էս.»ի գլխաւոր տնօրէն Ռալֆ Եիրիկեան:
Պարոյր Սեւակ գիւղը, որ նախապէս ունեցած է Սեւակաւան անուանումը, հիմնադրուած է 1978ին եւ ունի 577 բնակիչ: Գիւղի բնակչութիւնը գաղթած է յարակից շրջաններէն, ինչպէս նաեւ Ատրպէյճանէն:
Այս առիթով հրապարակուած հաղորդագրութեան մէջ նշուած է. «Արեւային ջեռուցման եւ ջրատաքացուցիչ համակարգն ունի ջրատաքացուցիչ 2 կոլեկտոր, իւրաքանչիւրը՝ վակուումային 30 խողովակով (ընդհանուր՝ 60 հատ): Հայաստանում, ի դէպ, 70 մմ տրամագծով վակուումային խողովակներն առաջին անգամ են գործարկւում (մինչ այժմ շահագործուող խողովակների տրամագիծը չի գերազանցել 58 մմ) եւ առաւել արդիւնաւէտ են: Վակուումային մէկ խողովակի երկարութիւնը 2.1 մ. է: Համակարգն ունի նաեւ 300 լիթր տարողութեամբ երկկոնտուրջերմափոխանակիչ բաք, ինչպէս նաեւ ղեկավարման համակարգ՝ իրպոմպով: Բացի այդ, նախակրթարանում տեղադրուել է ջեռուցման էլեկտրական կաթսայ՝ 15KW հզօրութեամբ եւ ջեռուցման ընդհանուր համակարգ՝ 8 հատ ջեռուցման մարտկոցով: Նախակրթարանում տեղադրուած արեւային ջրատաքացուցիչը ջեռուցման էներգաարդիւնաւէտ եւ բնապահպանական տեսանկիւնից արդարացուած միջոց է: Այս համակարգը ձմրանը 50-60 տոկոսով նուազեցնում է ջեռուցման ծախսը, իսկ ամռանը՝ 100 տոկոսով տաք ջրի ծախսը: Ծրագրի շնորհիւ սպասւում է նաեւ նախակրթարան յաճախող երեխաների քանակի աճ»:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.