
ԵՐԵՒԱՆ, «Նիուզ».– «Ադրբեջանցի դիպուկահարն ընկել է հայուհու դիպուկ գնդակից», յայտնած է Հայաստանի պաշտպանութեան նախարարի մամլոյ խօսնակ Արծրուն Յովհաննիսեան:
«Ադրբեջանական կողմը շարունակում է իր լկտի քաղաքականութիւնը սեփական զինուորների ու նրանց հարազատների հանդէպ: Այսօր միայն ցերեկային ժամերին նրանք կորցրել են երեք զինծառայող Քարվաճառի հատուածում, իսկ Արցախի հարաւում մէկ դիպուկահար խմբի հրամանատար, որը ընկել է հայուհու դիպուկ գնդակից: Ադրբեջանի քաղաքացիները թող իմանան, որ իրենց զաւակները ոչ միայն զոհւում են, այլ նաեւ անարգւում սեփական ղեկավարութեան կողմից», յայտնած է ան։
Finally an Armenian girl silenced an Azeri sniper. Long live Armenia and the Armenian snipers.