«Ռուսաստանը մեր անվտանգութեան երաշխաւորողն է, եւ դա շատ բան է նշանակում: Ադրբեջանի հետ մենք հարցեր չունենք: Մեր ռազմավարական դաշնակիցը մեզ աջակցում է աւելի գլոբալ մակարդակի վրայ: Սահմանին եւ շփման գծում Ադրբեջանի կողմից լարուածութիւն ստեղծելը նպատակ ունի լուծել քաղաքական եւ տնտեսական մի շարք հարցեր, որոնց մասին բազմիցս ասուել է: Նրանց մէկ այլ նպատակն է խանգարել Հայոց Ցեղասպանութեան 100ամեակին նուիրուած միջոցառումների անցկացմանը», նշած է նախարարը:
Օհանեան նաեւ բացայայտած է, որ Ռուսիոյ կողմէ Ատրպէյճանին վաճառուող զէնքի հարցը ինք արծարծած է ՀԱՊԿ ղեկավար Նիկոլա Պորդիւժայի հետ հանդիպման ժամանակ:
«Մեզ ի հարկէ անհանգստացնում է ցանկացած երկրի կողմից Ադրբեջանին վաճառուող ցանկացած զէնք: Մենք այդ ուղղութեամբ համապատասխան աշխատանքներ ենք տանում: Ռազմաքաղաքական ղեկավարութիւնը տեղում նստած չէ», յայտարարած է նախարարը:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.