ԵՐԵՒԱՆ, «Երկիր Մեդիա».- Աշխարհի եւ ԽՍՀՄ ֆուտբոլի լեգենդները յարգանքի տուրք են մատուցել Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին Ծիծեռնակաբերդի յուշահամալիրում:
Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի փոխանցմամբ, Խորէն Յովհաննիսեանի ծննդեան 60ամեակի միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ֆուտբոլիստներն այցելել են նաեւ թանգարան-ինստիտուտի ժամանակաւոր ցուցադրութիւնների սրահ:
Մարտի 28ին Երեւանի Վազգէն Սարգսեանի անուան մարզադաշտում տեղի կ՛ունենայ ֆուտբոլային հանդիպում` 1980- 1990ականների աշխարհի եւ ԽՍՀՄ ֆուտբոլի լեգենդների մասնակցութեամբ:
Ամբողջական յօդուածը կարող էք կարդալ այս հասցէով՝ http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=25607