Աշխարհի բոլոր կողմերում բազմապիսի ձեւերով են պայքարում Հայոց Ցեղասպանութեան ձայնը լսելի դարձնելու աշխարհի մարդկութեանը։
«Ասպարէզ»ի Ապրիլի 1, 2015ի համարում կար Հայ Դատի՝ «Արշաւ դէպի արդարութիւն», համացանցային նախաձեռնութիւնը։
«Քեզի համար, Հայաստան»՝ բացօթեայ համերգ Պուէնոս Այրէսի մէջ։
«Ժամանակին հայեր կային այստեղ» նիւթով քննարկում Պոլսում՝ շարժապատկերներ, ցուցահանդէսներ, համահայկական քայլարշաւ եւ այլ միջոցառումներ։
Յարգելի «Ասպարէզ», ես էլ իմ հերթին, ուզում եմ թերթիս միջոցով մասնակից դառնալ այս պայքարին եւ կիսուել իմ հայրենակիցների հետ։
Դեռ շատ վաղուց, երբ օդանաւով ճամբորդելուց էի լինում, ինձ հետ վերցնում էի հայկական թերթերի, ամսագրերի անգլերէն բաժինները, մանաւանդ «Ասպարէզ»ի անգլերէն բաժինը, եւ տեղադրում օդանաւի աթոռների յենակների գրպանիկներում, ուր էլ որ լինէր ճամբորդութիւնս։
Եթէ ամէն հայ անի նոյնը իր ճամբորդութեան ժամանակ, շատ աւելի արդիւնքի կարելի է հասնել, իսկ ամէն օր հարիւրաւոր հայրենակիցներ են ճամբորդում տարբեր երկրներ՝ տարբեր օդանաւային ընկերութիւններով։ Կարեւոր չէ, թէ ինչ օրաթերթ կամ ամսագիր լինի, կարեւորը մենք մեզ ներկայացնենք աշխարհին…
Սա էլ քայլարշաւ չէ, որ ասենք՝ ոտքս է ցաւում, չեմ կարող այդքան ճանապարհ քայլել։
Շնորհակալութիւն։
ԱՆԴՐԱՆԻԿ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ
ՀՅԴ «Բաբգէն Սիւնի» կոմիտէի ընկեր
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.