Իտալացի մանկավարժ Մարի Մոնթեսորին մէկն է, ով դաստիարակութեան նոր համակարգով յեղափոխութիւն է բերել մանկավարժութեան բնագաւառում: Նրա կրթական մօտեցումով հիմնուած դպրոցները գործում են աշխարհով մէկ:
Ներկայացնում ենք ծնողների համար պատրաստած նրա պատուիրան-յիշեցումները, որոնք ժամանակ առ ժամանակ խորհուրդ է տրւում կարդալ:
Եթէ երեխային յաճախ են քննադատում, նա սովորում է դատապարտել:
Եթէ երեխային գովում են, նա սկսում է գնահատող դառնալ:
Երբ երեխային թշնամութիւն են ցուցաբերում, նա կռուարար է դառնում:
Երբ երեխայի հետ ազնիւ են վարւում, նա սկսում է արդար մտածել:
Եթէ երեխային ծաղրում են, նա ամաչկոտ է դառնում:
Եթէ երեխան ապրում է ապահովութեան զգացումով, նա սովորում է հաւատալ:
Երբ երեխայի հետ մեղմ են վերաբերւում, նա սովորում է համբերատար լինել:
Երեխային գովելով՝ նրան սովորեցնում ենք վստահ լինել:
Երբ երեխան իրեն կարեւոր է զգում եւ ընկերասիրութիւն է տեսնում, նա սովորում է սիրել:
Մի խօսէք վատը երեխայի մասին՝ ո՛չ նրա բացակայութեան, ո՛չ ներկայութեան ժամանակ:
Կենտրոնացէք երեխայի մէջ եղած լաւի զարգացմամբ, արդիւնքում վատին տեղ չի մնայ:
Լսէք ու պատասխանէք երեխային, երբ նա ձեզ է դիմում:
Յարգէք սխալներ թոյլ տուած երեխային, եւ նա կը կարողանայ անմիջապէս կամ աւելի ուշ ուղղել այդ սխալը:
Պատրաստ եղէք օգնելու իրեն փնտռող երեխային եւ աննկատ եղէք այն երեխայի համար, ով արդէն գտել է ինքն իրեն:
Օգնէք երեխային իւրացնելու բացթողումները:
Շրջապատէք նրա աշխարհը ուշադրութեամբ, զսպուածութեամբ, խաղաղութեամբ եւ սիրով:
Երեխայի հետ վերաբերուելիս ձեր վարուելակերպին հետեւէք, տուէք նրան այն լաւագոյնը, որն ունէք: