Բոյտ Կաունթիում (Կալիֆորնիա նահանգ) արձանագրուել են այս տարուայ մէջ Արեւմտեան Նիլի տենդով վարակուելու առաջին դէպքերը: Վարակումը բացայայտուեց այն բանից յետոյ, երբ ամերիկացիները արիւն յանձնեցին: Հիւանդները ոչ մի ախտանիշ չունէին եւ չգիտէին, որ հիւանդ են:
Արեւմտեան Նիլի տենդը փոխանցւում է մարդուն ու կենդանիներին մոծակների խայթոցի միջոցով: Ախտանիշները տենդ, գլխացաւ, յոգնածութիւն, մկանային ցաւ ու սրտխառնոց են ներառում:
Տեղի իշխանութիւնները բնակիչներին յիշեցնում են, որ անհրաժեշտ է խուսափել մոծակների խայթոցից: Պէտք է վաղ առաւօտեան ու երեկոյեան մաշկը փակել հագուստով, չգտնուել չհոսող ջրի կողքին եւ կանոնաւոր մաքրել լողաւազանները:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.