ՅՈՎՀԱՆՆԷՍ ՍՐԿ. ԳՈՒՄՐՈՒՅԵԱՆ
ՓՈՔՐԻԿ ՀԱՅԱՍՏԱՆ.- Հայոց տօնացոյցին համաձայն, Մեծ Պահքի 24րդ օրը Միջինք է, որով կիսւում է աղուհացի շրջանը:
Թէպէտ օրուայ առթիւ բացառիկ եկեղեցական արարողութիւններ չկան, բայց այնուամենայնիւ, այն ամէն տարի իւրայատուկ կերպով է նշւում Հոլիվուդի Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցում:
Այս տարին եւս բացառութիւն չէր:
Մարտի 2ին, Չորեքշաբթի, երեկոյեան 6։30ին տեղի ունեցաւ Հանգստեան ու Խաղաղական հանդիսաւոր ժամերգութիւններ՝ գլխաւորութեամբ Արեւմտեան թեմի առաջնորդ Յովնան արք. Տէրտէրեանի: Մթնշաղին կատարուող հսկման ընթացքում, եկեղեցու հաւատացեալներն ունեցան աղօթելու, խոկալու հրաշալի առիթ, որն աւելի ջերմացաւ սրբազան հօր ներշնչող ու խրատական հոգեւոր պատգամով:
Ժամասացութեան աւարտին, առաքելական սովորութեան համաձայն՝ շուրջ 200 հաւատացեալները սիրոյ ընթրիքի հաւաքուեցին եկեղեցու «Տաղլեան» մշակութային կենտրոնում:
Եկեղեցու հովիւ Մանուկ Ա. քահանայ Մարգարեանն ու հոգաբարձուների խորհուրդը ներկաների համար պատրաստել էին գեղեցիկ անակնակալ՝ երեկոն համեմելով գեղարուեստական յայտագրով:
Հանդիսութեան սկզբում, Լաուրա Մակուեցեանը ներկայացրեց Միջինքի ազգային սովորութիւնները, ապա յայտնի դերասան ու ասմունքող Յարութիւն Ֆոդուլեանը երեկոն օժտեց չարենցեան շնչով:
Չափազանց ազդեցիկ էր ծրագրի վերջին մասը, ուր ժողովրդական երգերի կատարումներով հանդէս եկաւ Գէորգ Չաքմանեանը:
Նմանօրինակ հոգեմտաւոր ձեռնարկներ՝ լի մշակութային արժէքներով, ուժ են հաղորդում Մեծ Պահքի ճանապարհորդներին՝ դառնալով դեղ ու դարման հայրենակարօտ ու ասուածասէր սրտերի համար:
Օրը վերջացաւ