Ամերիկեան Reddit կայքի համահիմնադիր, IT ոլորտի ամենայայտնի մասնագէտներից մէկը՝ Ալեքսիս Օհանեանը, միանալով Քարդաշեան քոյրերին, Էլէն Սեգարային եւ շատ այլ յայտնիների, իր աջակցութիւնն ու մտահոգութիւնն է յայտնել վերջին օրերին սահմանային լարուածութեան վերաբերեալ: Աշխարհի ամենաշատ այցելու ունեցող կայքերից մէկի հիմադիր Օհանեանը ժամեր առաջ նոր գրառում է կատարել Facebook-եան իր էջում՝ յիշատակելով նաեւ Հայոց Ցեղասպանութիւնը.
«Մտահոգւում եմ Հայաստանում իմ բոլոր եղբայրների եւ քոյրերի համար: Թող որ խաղաղութիւն լինի:
Տեսարան, որը ժամանակին Հայաստանն էր, բայց այժմ Թուրքիան: Այս լուսանկարը արել եմ Հայոց Ցեղասպանութեան 100ամեայ տարելիցի ընթացքում իմ վերջին ճանապարհորդութեան ժամանակ՝ 2015ի Ապրիլին», գրել է Օհանեանը:
Յիշեցնենք, որ Ադրբեջանը Ապրիլի 1 լոյս 2ի գիշերը ղարաբաղաադրբեջանական ողջ շփման գծի երկայնքով խախտել է հրադադարը ու անցել յարձակողական գործողութիւնների: Ի դէպ, «յարձակումներ են» լինում նաեւ տեղեկատուական դաշտում: Ապրիլի 4ին Monte Melkonyan Cyber Army խմբի անդամները կոտրել են ադրբեջանական ցանցը եւ համացանցում տեղադրել Ադրբեջանի 25 հազար զինուորականների տուեալները:
NEWS.am STYLE