VARIETY-Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ «ԽՈՍՏՈՒՄԸ» ՖԻԼՄԻ ՌԵԺԻՍՈՐ ԹԵՐԻ ՋՈՐՋԻ ՀԵՏ
Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող հոլիվուդեան «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան ամենասպասուածներից է Սեպտեմբերի 11ին կայանալիք Տորոնտոյի միջազգային կինոփառատօնում:
Քըրք Քըրքորեանի հովանաւորութեամբ նկարահանուած ֆիլմի ստեղծման վրայ աշխատել է պրոֆեսիոնալ թիմ: Ֆիլմի ռեժիսոր օսկարակիր Թերի æորջը ընտրել է տաղանդաւոր եւ իրենց գործում հմուտ դերասանների՝ Քրիստիան Բէյլ, Օսկար Այզեկ, Շառլոտա Լէ Բոն, Անժէլա Սարաֆեան, æէյմս Քրոմուել եւ ուրիշներ, իսկ կինոնկարի սա-ունդթրեքը գրել է աշխարհահռչակ հայ երաժիշտ Սերժ Թանքեանը:
Ֆիլմի հիմքում սիրոյ պատմութիւն է, որի դէպքերը զարգանում են Հայոց Ցեղասպանութեան տարիներին: Variety-ին տուած հարցազրոյցում ռեժիսոր Ջորջը պատմել է, թէ ինչու է հէնց այս ժանրի միջոցով ներկայացնում 1915ին կատարուած Հայոց Ցեղասպանութեան մասին։
ՀԱՐՑ.- Հայոց Ցեղասպանութիւնը սիրային պատմութիւն չի բարձրաձայնում: Ինչո՞ւ էք որոշել պատմական իրադարձութիւնը այդ ժանրով ներկայացնել:
ԹԵՐԻ æՈՐæ.- Սիրոյ պատմութիւնը հիանալի տարբերակ է մարդկանց ցոյց տալու այն դէպքերը, որոնց անծանօթ եւ անտեղեակ են նրանք: Այս ժանրի ֆիլմը մարդկանց կրթելու արդիւնաւէտ տարբերակ է:
ՀԱՐՑ.- Ինչո՞ւ Օբամայի վարչակազմը չի ճանաչի Ցեղասպանութիւնը:
ԹԵՐԻ ՋՈՐՋ.- Պատճառը պարզ է՝ Թուրքիայի ռազմավարական ուժը: Օբաման հայ համայնքին խոստացել էր ճանաչել, բայց նա դրժեց իր խոստումը: Ամերիկեան միւս կառավարութիւններն էլ չարեցին դա: Սկզբում Սառը պատերազմն էր եւ Խորհրդային Միութեանը Թուրքիայի սահմանակից լինելը: Այսօր Թուրքիան կարեւոր սահմանագիծ է Եւրոպայի եւ Ասիայի միջեւ, եւ «Իսլամական պետութեան» դէմ պատերազմը, Սիրիայում պատերազմը Թուրքիային հնարաւորութիւն են տալիս վերահսկել այս պատմութեան մեկնաբանումը:
ՀԱՐՑ.- Յոյս ունէ՞ք, որ ֆիլմը կը ստիպի մարդկանց ճանաչել ու ընդունել այս պատմութիւնը:
ԹԵՐԻ ՋՈՐՋ.- Այո: Դա 20րդ դարի ամենամեծ, մոռացուած աղէտներից մէկն է, եւ ցեղասպանութիւնը հէնց այն ճիշդ բառն է, որը նկարագրում է հայ համայնքի հետ կատարուածը:
ՀԱՐՑ.- Կարծում էք՝ թուրքական կառավարութիւնը բողոքի ակցիաներ կը սկսի՞, երբ ֆիլմը ցուցադրուի Տորոնտոյում:
ԹԵՐԻ ՋՈՐՋ.- Համոզուած չեմ: Վստահ եմ, որ թուրքական կառավարութիւնը կ՛արձագանգի այնպէս, ինչպէս ամէն տարի, երբ նշւում է Ցեղասպանութեան տարելիցը: Այսինքն՝ կը ժխտի այն:
«Խոստումը» ֆիլմի հակիրճ նկարագրութիւնը
«Միքայէլը համեստ հայ դեղագործ է, որը հեռանում է հարազատ գիւղից Կոստանդնուպոլիս՝ բժշկութիւն ուսանելու: Քրիսը ամերիկացի ֆոտօլրագրող է, որը աշխարհաքաղաքական հարցեր լուսաբանելու համար նոյնպէս յայտնւում է այնտեղ: Քրիսը յարաբերութիւնների մէջ է Փարիզում կրթութիւն ստացած հայ նկարչուհի Անայի հետ: Երբ Մայքըլը հանդիպում է Անային, ընդհանուր ժառանգութիւնը մտերմացնում է նրանց, ինչը երկու տղամարդկանց ռոմանտիկ մր-ցակցութեան պատճառ է դառնում: Սակայն շուտով Օսմանեան կայսրութիւնը Առաջին Համաշխարհային պատերազմում միանում է Գերմանիային եւ սկսում դաժանաբար ոչնչացնել իր սահմաններում ապրող ազգային փոքրամասնութիւններին: Եւ չնայած միմեանց միջեւ կոնֆլիկտին՝ հերոսները կանգնում են իրենց կեանքը փրկելու խնդրի առաջ»:
NEWS.am STYLE