ՖԵՐԴԱ ԲԱԼԱՆՋԱՐ
Թարգմանեց՝ ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆ
Վերջին տարիներին բազմացել են բանաւոր պատմութեան եւ տեղական քաղաքների պատմութեան վերաբերեալ աշխատանքները՝ շարժելով տարբեր քաղաքների պատմութեան վերաբերեալ մարդկանց հետաքրքրութիւնը: «Բիթլիս Եւ Մուշ» աշխատութիւնը, որը տպագրութեան է պատրաստել պատմաբան եւ գրող Ռ. Գ. Յովհաննիսեանը, մարդկանց հետաքրքրութիւնը շարժող աշխատանքների շարքին է պատկանում: «Արաս» հրատարակչութեան կողմից լոյս ընծայուած աշխատութիւնը 14 գրքից բաղկացած «Պատմական Քաղաքներն Ու Հայերը» շարքից թուրքերէն թարգմանուած առաջին աշխատութիւնն է: «Արաս» հրատարակչութիւնը պատրաստւում է հրատարակել առաջին անգամ ԱՄՆում 2002թ. լոյս ընծայուած այս շարքի միւս գրքերը եւս: Այս շարքի երկրորդ աշխատութիւնը՝ «Վանը Եւ Հայերը», լոյս է տեսնելու Նոյեմբերին: Պատմաբան Ռ. Գ. Յովհաննիսեանը, ով տպագրութեան է պատրաստել «Պատմական Քաղաքներն Ու Հայերը» շարքի առաջին գիրքը՝ «Բիթլիս Եւ Մուշ»ը, նախաբանյօդուածում՝ «Հայկական Բաղէշ-Բիթլիսն Ու Տարօնը-Մուշը», անդրադառնում է Բիթլիսի (Բաղէշի) եւ Մուշի (Տարօնի) նախաքրիստոնէական ժամանակաշրջանից մինչեւ մերօրեայ պատմութեանը: Յօդուածում, որտեղ հեղինակն ուշադրութիւն է հրաւիրում յատկապէս հայոց պատմութեան մէջ Բիթլիսի եւ Մուշի առանձնայատուկ դերին, մատնանշում է յատկապէս այս երկու քաղաքի պատմութեան վերաբերեալ գիտական աշխարհում կատարուած ուսումնասիրութիւնների թերութիւններին:
ԲԱՂԷՇ ԵՒ ՏԱՐՕՆ
Բացի Յովաննիսեանի նախաբան-յօդուածից, գրքում տեղ են գտել նաեւ 11 հեղինակի յօդուածները: Ռ. Հիւսենը «Բաղէշ-Բիթլիսի Ու Տարօն-Մուշի Պատմական Աշխարհագրութիւն» յօդուածում ներկայացնում է հնագոյն Բաղէշի (Բիթլիս) եւ Տարօնի (Մուշ), միջնադարեան Տուրուբերանի եւ նոր շրջանի Բիթլիսի եւ Մուշի աշխարհագրութեան ու պատմութեան անյայտ կողմերը: Հեղինակն ուսումնասիրում է նաեւ այս տեղանունների արմատները:
Նինա Գարսոյեանը, իր «Տարօնը՝ Որպէս Վաղ Շրջանի Հայ Քրիստոնէութեան Կենտրոն» յօդուածում ուսումնասիրելով սկզբ-նաղբիւրները, նշում է, որ Տարօնը կապ է ունեցել Էջմիածնի հետ եւ Կապադովկիայի Կեսարիայի հետ կապ ունեցող պաշտօնական հիերիարխիկ եկեղեցու համեմատ, որի հետ ծանօթացել է Սուրբ Գրիգոր Լուսաւորչի միջոցով, եղել է քրիստոնէութեան «հարաւային» (եւ աւելի ժողովրդավար) ուղղութիւնը:
Լեւոն Աւդոյեանն իր «Ֆէոդալական Պատմութիւններ. Յարգանքի տուրք Տարօնի Մամիկոնեաններին եւ Բագրատունիներին» յօդուածում հայոց պատմութեան մէջ Տարօն-Տուրուբերանի ունեցած տեղն ընդգծելու համար անդրադառնում է Տարօնի երկու կարեւոր նախարարական տոհմերին՝ Մամիկոնեաններին ու Բագրատունիներին:
ԻՐԱՎԻՃԱԿԸ ԲԻՒԶԱՆԴԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹԻՒՆՈՒՄ
Սպիրոս Վրոնիս կրտսերն իր «Բիւզանդական Գերիշխանութեան Տակ Գտնուող Տարօնում Հայերն Ու Յոյները» յօդուածում անդրադառնում է քաղաքի հայ էլիտայի՝ Բիւզանդական կայսրութեան եւ Տարօնի հետ ունեցած յարաբերութիւններին: Հեղինակը ներկայացնում է յատկապէս 10րդ դարից յետոյ հայ-բիւզանդական յարաբերութիւնների վրայ ազդեցութիւն ունեցած աշխարհագրական եւ պատմական գործօնները: Տարօնցի եւ Հայաստանի տարբեր վայրերից ծագող որոշ իշխանաւորներ Բիւզանդական կայսրութիւնում եղել են նահանգապետ, գեներալ, անգամ կայսր եւ պատրիարք: Այս բաժնում քննւում է, թէ Բիւզանդական կայսրութեանն ինտեգրուած ազնուականները որքանով են պահպանել հայկական մշակութային առանձնայատկութիւնները:
Ռոբերթ Թոմսոնը իր յօդուածում՝ «Բիթլիսի Եւ Հայոց Պատմութիւնը», մատնանշում է, որ Բիթլիսը կարեւոր ձեռագրական կենտրոն է եղել, որտեղ կրկնօրինակել են հայկական ձեռագրերը:
Քրիստիան Մարանջին իր յօդուածում՝ «Բաղէշ-Բիթլիսի Եւ Տարօն-Մուշի Արուեստն Ու Ճարտարապետութիւնը» ուսումնասիրում է Բաղէշի եւ Տարօնի արուեստն ու ճարտարապետութիւնը՝ յատկապէս կենտրոնանալով Սուրբ Առաքելոց եւ Սուրբ Կարապետ վանքերի վրայ:
ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆՆԵՐԸ ՈՐՊԷՍ ԺՈՂՈՎՐԴԻ ԶԱՐԿԵՐԱԿ
Նոնա Մանուկեանն իր «Տուրուբերանի Հայկական Յիշատակարանները Որպէս Կարեւոր Ինֆորմացիայի Աղբիւր» յօդուածում ուսումնասիրում է Տուրուբերանի, այդ թւում եւ Բաղէշի ու Տարօնի ձեռագրի յիշատակարանները: Յիշատակարանը ձեռագրերում կամ էլ վաղ շրջանում գրուած գրքերի վերջում տուեալ աշխատանքի վերաբերեալ տեղեկութիւն պարունակող հատուածն է: Հեղինակը գրիչների կրկնօրինակած գրքերի յիշատակարանները բնորոշում է որպէս «տուեալ ժամանակաշրջանի պատմական պայմանների վերաբերեալ տեղեկութիւն, որը մեզ է մատուցւում»: Յիշատակարանները ընթերցողներին հնարաւորութիւն են տալիս վերականգնել պատմական պատկերը՝ սկզբնակէտ ունենալով այն տեղեկութիւնը, որը մեզ թողել են գրիչները: Հեղինակը նկատում է, որ յիշատակարանները ձեռագրերի զարկերակները, «անձնագրերն» են եւ կտոր-կտոր տեղեկութիւններով նման են «ժողովրդի սրտի բաբախիւնին»:
Թոմաս Սինքլերն իր «Քարաքոյունլուների Ժամանակաշրջանում Հայերն Ու Բիթլիսի Քուրդ Էմիրները» յօդուածում անդրադառնում է քրդական աշիրեթների կառուցուածքին, աշիրեթների եւ պետութեան, ինչպէս նաեւ բնակչութեան ամենամեծ հատուածը կազմող՝ հայերի հետ յարաբերութիւններին:
Վահրամ Շէմմասեանն էլ իր «19րդ Դարում Հալէպն Ու Սասունի Պանդուխտները» յօդուածում ուսումնասիրում է 19րդ դարում Բիթլիսի վիլայեթի կազմում եղած լեռնային Սասունի գիւղերից Հալէպ գաղթած պանդուխտներին: Հեղինակն անդրադառնում է պանդուխտների՝ արմատներից հեռանալու ցաւալի փաստին, կարիքից դրդուած ճանապարհորդութիւններին, նրանց ապրելու վայրերին եւ կենսաձեւին:
1914-16ԹԹ.
Քրիստոֆեր Ուոլքերի «Հայկական Տարօնի Եւ Բաղէշի Աւարտը. 1914-16թթ.» յօդուածը գրուած է եզակի աղբիւրների եւ յուշերի հիման վրայ, որտեղ հեղինակն անդրադառնում է հայկական Բիթլիսի եւ Մուշի կործանմանը: Հեղինակը պատմում է մեղաւորների, զոհերի եւ վկաների մասին:
Դէյվիդ Քալոնը իր «Բաղէշի Թթենիների Բոյրով Օդը. Սարոյեանի Կողմից Բիթլիսի Որոնումը» յօդուածում ուսումնասիրում է, թէ Վիլեամ Սարոյեանի երեւակայութիւնն ու գրիչը ինչպէս են պատկերացրել Բիթլիսը:
«Պատմական Քաղաքներն Ու Հայերը» շարքի թուրքերէն թարգմանուած առաջին գիրքը՝ «Բիթլիս Եւ Մուշ»ը մանրամասն տեղեկութիւններ է պարունակում հայերի ոչ միայն քաղաքական, այլեւ սոցիալական եւ մշակութային պատմութեան վերաբերեալ: Այս շարքից «Արաս» հրատարակչութիւնը Նոյեբերին լոյս է ընծայելու «Վանն Ու Հայերը»: Նախատեսւում է հրատարակել նաեւ շարքի միւս գրքերը՝ «Խարբերդ», «Էրզրում», «Սուաս», «Դիարբեքիր եւ Ուրֆա», «Կիլիկիա», «Պոնտոս», «Ստամբուլ», «Կարս եւ Անի», «Իզմիր», «Կայսերի Եւ Կապադովկիա», «Փոքր Ասիա Եւ Մուսա Լեռ»:
Հատուած Գրքից
Երկու Շրջան, Երկու Տոհմ
Ասում են, թէ Մեծ Հայքի հարաւ-արեւմտեան հատուածի ամենավաղ հայկական բնակավայրերից մէկն է: Օտար արձանագրութիւններում նշւում է, որ քրիստոնէութեան յայտ գալուց մի քանի դար առաջ, երբ մեզ յայտնի առաջին հայկական թագաւորութիւնը դեռեւս հորիզոնում չէր նշմարուել, այս շրջանում կար պրոտօհայկական եւ հայկական բնակչութիւն: Տաւրոսի հիւսիսային փէշերին տարածուած այս հողերում, որտեղով հոսում էին Եփրատի ներքին հոսանքները, ծնւում են Բաղէշն (Բիթլիս) ու Տարօնը (Մուշը): Մէկը տարածւում էր ռազմավարական նշանակութիւն ունեցող լերան անցումի երկայնքով, միւսն էլ՝ բարեբեր դաշտում: Ինչպէս յաճախ է պատահել, այս երկու շրջանը միջնադարում եղել է Տուրուբերանի կազմում, այնուհետեւ՝ քրդական էմիրութիւնների, իսկ յետագայում՝ Մուշի եւ Բիթլիսի վիլայեթների կազմում, սակայն ժամանակ առ ժամանակ շրջանն ունեցել է իր նախարարական տոհմերը, կամ էլ բէյութիւնների կազմում առանձին միաւորներ են եղել: Ինչ վերաբերում է 5րդ դարին, շրջանը գրեթէ ամբողջութեամբ միաւորուել է կտրիճ Մամիկոնեանների իշխանութեան տակ, ովքեր եղել են սպարապետական տոհմ եւ հայկական քրիստոնէութեան պաշտպանները: Այս իշխանական տոհմը ժամանակի ընթացում պատերազմների պատճաով թուլացել է՝ իր տեղը զիջելով Բագրատունիներին: Սրանք Մեծ Հայքի վերջին հայկական արքայատոհմի թագաւորներն էին, որոնք միաժամանակ բանակցութիւններ էին վարում Բաղդատի խալիֆի եւ տեղական մուսուլման էմիրների, ինչպէս նաեւ Կոստանդնուպոլսի կայսեր հետ, սակայն 11րդ դարի ամբողջ ընթացքում սկսում է բիւզանդացիների, սելջուկների, մոնղոլների, քրդերի, թուրքմենների եւ օսմանցիների ճնշող կառավարութիւնը: Անգամ այս պայմաններում Սասունի նման մի քանի լեռնային վայրերում ապրել է հայ ազատատենչ ոգին, որը ժամանակ առ ժամանակ բոցավառուել է:
Ռիչարդ Գ. Յովհաննիսեան
«Հայկական Բաղէշ-Բիթլիսն
Ու Տարօն-Մուշը»,
1910թ. Ցայսօր
Հայոց եկեղեցին Բիթլիսի վիլայեթում երեք առաջնորդութիւն ունէր՝ Բիթլիսում, Սղերդում եւ Մուշում: Հայոց պատրիարքարանի տուեալների համաձայն՝ 1910թ. Բիթլիսում եղել է 462 եկեղեցական շրջան եւ 361 եկեղեցի: Ստացւում է, որ 100ից աւել շրջան տաճար չի ունեցել, եւ հետեւաբար անսովոր պատկեր է ստեղծւում: Հայ կաթոլիկ եկեղեցին Վանում եւ Բիթլիսում ընդհանուր մէկ եկեղեցական շրջան ունէր, եպիսկոպոսի նստավայրը Մուշում էր, սակայն մօտ 200 տարի անց շրջանում հայ կաթոլիկների թիւը նուազում է: 1914թ. բացի Մշոյ դաշտի եւ Մուշի 125 հայ կաթոլիկ տներից՝ ողջ շրջակայքում լոկ երեք հայ կաթոլիկ գիւղ կար: Բիթլիսում, որը երբեմնի ճիզուիտների միսիոներական կենտրոններից մէկն էր, 1913թ. կաթոլիկ համայնքը ցրուել էր: Ճիզուիտները վաղուց իրենց միսիոներական նախաձեռնութիւնները տեղափոխել էին Միջագետքի հարաւային շրջանները՝ Մոսուլ: Ամերիկեան միսիոներների գործունէութեան հետեւանքով Բիթլիսում նաեւ բողոքականներ կային, սակայն Մուշում նրանց թիւն անհամեմատ քիչ էր: Սղերդի կազայում, որտեղ բազմաթիւ քաղդէացի կաթոլիկներ էին բնակւում, քաղդէացիները առնուազն երեք եպիսկոպոսական շրջան ունէին: Բիթլիսն էլ իր քաղդէական կաթոլիկ եպիսկոպոսութիւնն ունէր:
Հայոց Ցեղասպանութեան ժամանակ Բիթլիսի վիլայեթին ծանր հարուած հասցրեցին: Սասունը շատ աւելի վաղ՝ 1894թ., դարձել էր կոտորածների թատերաբեմ, 1895թ. էլ Մուշում եւ Բիթլիսում կոտորածներ տեղի ունեցան: Միայն Բիթլիսում 600-800 հայ է սպաննուել, գիւղերում բռնի իսլամացում է տեղի ունենում, սակայն 1915թ. վիլայեթի ողջ հայկական բնակչութեանը սպանել են կամ աքսորել Միջագետք: Բիթլիսի հայ եպիսկոպոս Եղիշէին ու քաղդէական կաթոլիկ եպիսկոպոս Ադդա Շերին ողջակիզել են:
Սրանից շատ կարճ ժամանակ անց սպանւում է Մուշի հայ կաթոլիկ եպիսկոպոս Յակոբ Թօփուզեանը: Համաշխարհային պատերազմից յետոյ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից ստեղծուած Թուրքիայի Հանրապետութիւնում թուրքական նահանգների կառավարման կազմում մեծ փոփոխութիւններ կատարուեցին:
Նախկին օսմանեան վիլայեթները ցրուեցին, նրանց կազմում եղած սանջակները որոշ փոփոխութիւններով դարձան նոր Թուրքիայի նահանգները: Այսպիսով, նախկին Տարօնի բէյութիւնն այսօր Մուշի նահանգն է, սակայն աւաղ Մեծ Հայքի Տարօնն ու օսմանեան Բիթլիսի վիլայեթն այլեւս գոյութիւն չունեն:
Ներկայում Մշոյ դաշտը, ինչպէս միշտ, հարուստ ու բարեբեր է, սակայն բնակչութիւնը քիչ է: Միւս կողմից էլ Մուշը վերածուել է աշխոյժ քաղաքի, որտեղ մի քանի լաւ հիւրանոց, արեւմտեան ոճի կրպակ կայ: Այն ներառել է նախկին հայկական գիւղերը, որոնք դարձել են Մուշի արուարձանները: Սրանցից մէկում մի բարերար մուսուլման բացել է իր ամբարի դուռը եւ ցոյց է տալիս մոմի ծուխից սեւացած մի որմնախորշ, որի վրայ խաչեր են գծուած: Պատմում է, որ իր մանկութեան օրերին տարեց կանայք գալիս, աղօթք էին անում այստեղ: Ժամանակակից Տարօնում ամենաուշագրաւը եւ ցաւալին այն է, որ հայկական գիւղերի հայկական տեղանուններն ամբողջովին փոխ-ուել են՝ Տըւնիկ (Դուրուգէօզէ), Խորոնք (Հարման), Նորշէն (Սունգու), Մարնիկ (Գէօքեազը), Վարդենիս (Ալթընովա), Հաստիկ (Գիւուէն), Թիլ (Քորքուտ), Օղական (Մերջիմեկքալէ), Մեղդի (Եայգըն), Ցըրոնիկ (Քըրքէօյ), Արնիստ (Քափըլը), Քոմս (Բոզբուլութլար): Այս գիւղերն այսօր կան, սակայն անունները ջնջուել են: Միւս կողմից էլ ամենաազդեցիկ փորձառութիւնը մշեցիների քաղաք այցելող հայերին ցուցաբերած մտերմութիւնն է, ինչն էլ պայմանաւրուած է նրանով, որ մշեցիների տատերը հայ են, եւ նախկինում որեւէ հայի չեն հանդիպել: Տեղացիներն ու այցելուները նստում, զրուցում են, սակայն վստահ չեմ, թէ ցաւալի անցեալի վերաբերեալ շատ բան են խօսում:
(Ռ. Հիւսեն, «Բաղէշ-Բիթլիսի Ու Տարօն-Մուշի Պատմական Աշխարհագրութիւն»)
«ԱԿՈՒՆՔ»
ԵՂԵՌՆԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԱՅՍ ԹԻՒԻ ՀՈՎԱՆԱՒՈՐՆԵՐԷՆ
Davidian & Mariamian Educational Foundation
Դաւթեան եւ Մարիամեան Կրթական Հաստատութիւն
Քրեսենթա Հովիտի Հայց. Առաք. եկեղեցւոյ անդամները կը մնան հաւատարիմ
եւ պահանջատէր մեր ժողովուրդի արդար իրաւունքներուն, հայցելով Սրբադասուած մեր անմեղ Նահատակներու բարեխօսութիւնը։
Նաթալի Սավուլեան
«Արդարութեան պայքար մինչեւ յաղթանակ»
Վահան եւ Անուշ Շամլեան Ազգային վարժարանի Աշակերտուհին կը հովանաւորէ «Ասպարէզ»ի այս փոքրիկ անկիւնը
-Հայ դպրոցը դարբնոց՝ պահանջատէր նոր սերունդներու
Հայ Քոյրերու Վարժարան
2361 Florencita Dr.
Montrose, CA 91012
THRIFTY ROOTER
323-4623511 818-558-1018
LARK
Musical Society, Inc.
Կը խոնարհինք Հայոց Ցեղասպանութեան մէկ- ուկէս միլիոն սուրբ նահատակներու յիշատակին առջեւ:
Տէրն ենք անոնց կտակին՝ հայոց բոլոր սերունդ-ներուն համար անվտանգ, հզօր ու բարգաւաճ Հայաստան կերտելու պատգամին:
Տէրն ենք մեր ազգային պարտաւորութիւն-ներուն:
Կը հաւատանք մեր հայրենիքի ու մեր ժողո-վուրդի ապագային:
ՀԱՄԼԷԹ ՉՐԱԽՉԵԱՆ ԵՒ ԸՆՏԱՆԻՔ