ԵՐԵՒԱՆ, «ՓանԱրմինիըն».- Ռուսիոյ Դաշնութեան (ՌԴ) մօտ Հայաստանի Հանրապետութեան դեսպան Վարդան Տողանեան, Ս. Փեթերսպուրկի մէջ ընթացող միջազգային տնտեսական համաժողովի ծիրէն ներս, «Էխօ Մոսկուա» ձայնասփիւռի կայանի թղթակիցին յայտնած է, թէ իր գնահատումով՝ «ՌԴում ապրում է մօտ 2.5 միլիոն հայ, այդ թւում՝ Ռուսիայի քաղաքացիները: Նրանք աւելի շատ են, քան ՀՀ քաղաքացիները»:
Տողանեան նշած է նաեւ, որ Ռուսիա գացած հայերը ամբողջութեամբ Հայաստանէն չե՛ն: «Շատերը եկել են Ուզբեկստանից, Թուրքմէնստանից, Ադրբեջանից եւ Վրաստանից», ըսած է դեսպանը: