
Լուսանկարը՝ ԳԷՈՐԳ Ճանսըզեան
Տեսանիւթը՝ Վարդան Իսմաիլէանի
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Դիտել՝ https://www.facebook.com/asbarez/videos/10154760365573201/
Անգլիական «Մանչեսթեր Իւնայթեդ» ֆուտբոլային թիմը մի քանի օր է, որ ուսումնամարզական հաւաք է անցկացնում Լոս Անջելեսում: «Ասպարէզ»ի նկարահանող խումբն այսօր առաւօտեան, «Իւ.Աի.Էլ.Էյ.»ի «Դրեյք» ստադինում հետեւել է «Կարմիր Սատանաներ»ի մարզումներին, որին մասնակցում էին Հենրիխ Մխիթարեանը, աշխարհի ամենաթանկարժէք ֆուտբոլիստ Փոլ Պոգբան, նաեւ՝ թիմի նոր անդամ Ռոմելու Լուկակուն:
Խօսէ Մուրինէոյի սաները պատրաստւում են Միացեալ Նահանգներում նախատեսուած մի քանի ստուգողական, ընկերային հանդիպումների, որոնցից առաջինը տեղի կ՛ունենայ վաղը՝ Յուլիսի 15ին: «Սթափ Հաբ» մարզադաշտում «Մանչեսթեր Իւնայթեդ»ը կը խաղայ ԱՄՆ Բարձրագոյն Լիգայի լաւագոյն թիմերից մէկի՝ «Լոս Անջելես Գելեքսի»ի հետ:
Յուլիսի 14ին կայացած մամլոյ ասուլիսում Մուրինէօն ներկայացրեց առաջիկայ խաղերում ներգրաւուած ֆուտբոլիստներին, խօսեց «Մանչեսթեր Իւնայթեդ»ի ներկայի եւ ապագայ հնարաւոր ձեռքբերումների մասին: Ասուլիսից մանրամասներ՝ յետագայ թողարկումներում:
«Մանչեսթեր Իւնայթեդ»-«Լոս Անջելես Գելեքսի» խաղի ընթացքին առցանց կարող էք հետեւել վաղը, Յուլիսի 15ին «Ասպարէզ»ի կայքում: