
ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ
Երկարում է իր նրբին,
կոր ոլորքներով,
Հանց կոնքերը կանացի,
մեղքի քմայքով,
Որ քայլում են մայթերի
ծառուտ շուքերում,
Ուր ճոխութիւն է համակ
կեանքի համերգում:

Լուսաւոր է ու մաքուր, հիւրընկալի պէս,
Երբ անցնում եմ՝ անտարբեր հայեացքներին հեստ,
Նստում սրճարաններում, նոյնքան հաճելի,
Շատերի եմ դուր գալիս, կիրթ, երեւելի:
Եւ պատահում է, յանկարծ, դիմացս է նստում
Փափուկ սեռի մի հուրի, պչրանքով բուրում.
Նա բոյրի հետ քամում է իմ լաւ մտքերը…
Ոն՜ց եմ ուզում ճմոխել նրա բումբերը…
Ճերմակ, ողորկ ու սորուն, որպէս ձուլածոյ,
Որ փաղաքուշ շոյանքի համար են լոկ գոյ,
Մտօք իսկ մի թափառիր դէպի վեր թէ վար,
Փողոցում կը մոլորուես խելօք, թէ խելառ…
Խանութները ճողփում են լի, առատութեամբ,
Ուր կը գտնես ի՜նչ ուզես ընտիր, իրաւամբ
Սպասարկում են արգոյ վարքով ու բարքով,
Քաղաքակիրթ քաղաքի փողոց ապահով:
Երեկոն է յագեցած ժամանցներով շատ,
Երիտասարդ զոյգերի փողոց սիրառատ.
Բիւր սրտեր են բաբախում խոստումներով ջերմ,
Մերթ սկիզբ է, մերթ աւարտ, ելումուտի սեմ:
Գլենդել, Կալիֆորնիա, 20170714