Յունիսի 12ին Դուբայի աւտոմրցուղում կայանալու է Դուբայի 24 ժամեայ աւտոմրցարշաւը: Մասնակցելու է նաեւ իրանահայ աւտոմրցարշաւորդ Արամ Մարտիրոսեանը:
Ինչպէս տեղեկացնում է ԻՍՆԱն՝ մրցարշաւին մասնակցելու է նաեւ իրանահայ աւտոմրցարշաւորդ Արամ Մարտիրոսեանը: Նա միակ իրանցին է, որ մասնակցում է հեղինակաւոր այդ մրցարշաւին:
Իրանի դրօշի ներքոյ, Արամ Մարտիրոսեանը մասնակցել է նաեւ 2017 թուականի Դուբայի եւ Թեքսասի 24 ժամեայ աւտոմրցարշաւներին, երկուսում էլ զբաղեցնելով պատուաւոր՝ 4րդ հորիզոնականը, իսկ տարուայ ամփոփիչ արդիւքնում զբաղեցրել է 36րդ հորիզոնականը:
Երկու մրցարշաւներում յաջող ելոյթների արդիւնքում նա այս տարի հրաւիրուել է անդամակցելու ֆրանսիական «Team Altran Peugeot» թիմին: Նա «TCR» դասում վարելու է «Peugeot 308 Racing Cup» աւտոմեքենան:
«ԱԼԻՔ»