ԵՐԵՒԱՆ, «Նիուզ».- Հայաստանի Հանրապետական կուսակցութիւնը (ՀՀԿ) այս ամիս պիտի սկսի քննարկելու Հայաստանի նոր նախագահի թեկնածութիւնը:
ՀՀԿ Գերագոյն մարմինի Հինգշաբթի, 11 Յունարի նիստէն ետք այս մասին լրագրողներուն յայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանով:
«Մինչեւ ՀՀ նախագահի թեկնածուի առաջադրումը ԱԺն պէտք է առաջադրի եւ ընտրի բարձրագոյն դատական խորհրդի հինգ ներկայացուցչի: Եւ դա մենք կ՛անենք Փետրուար ամսուայ ընթացքում: Աստիճանաբար քննարկումները կը սկսենք յաջորդ շաբա»չ, ըսաւ Շարմազանով:
«ՀՀ նախագահը պէտք է լինի անկուսակցական: Կը ներկայացնենք մի թեկնածուի, որը կ՛ունենայ շատ լուրջ կենսագրութիւն, հետք եւ անելիք, նաեւ բարձր հեղինակութիւն», ըսաւ Շարմազանով:
Ձեր արդար գործերը որոշումները շաաաաաաաատ ենք տեսելերկար ապրենք տեսնելու ձեր միւս գալիք որոշոմները, ցաւոք շատ ապուր պիտի ուտէք արդարութիւն և Հայրենասիրութիւն ըմբռնելու համար: Թող Աստւած երկար կեանք և համբերութիւն ընծայի, որ Հայ ժողովուրդը ձեր ռէժիմից էլ հաղորդւի ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ: Միւս քայլերը և որոշումները, ո՞ր ցամաքամասից պիտի հասնեն դժբախտ և արդարութիւն սպասող Հայ հասարակութեան: