Մարտի 13ին Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի Օբետի դղեակի Մեծ Սրահում տեղի է ունեցել «Արցախ, թաքնուած գանձ» լուսանկարների ցուցահանդէսի բացման արարողութիւնը: Լուսանկարները հանդիսատեսին են ներկայացնում արցախցիների առօրեան, Արցախի հարուստ բնաշխարհը, պատմական եւ մշակութային ժառանգութիւնը:
Միջոցառումը, որը նուիրուած էր ղարաբաղեան շարժման 30ամեակին, կազմակեպուել էր Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցչութեան, ԵԽում ՀՀ մշտական ներկայացուցչութեան եւ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի համատեղ ջանքերով:
Հանդիսութեանը ներկայ էին Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Յովհաննէս Գէորգեանը, ԵԽում ՀՀ դեսպան Պարոյր Յովհաննիսեանը, քաղաքային խորհրդի անդամներ, տեղական ինքնակառավարման մարմինների եւ հասարարկական կազմակերպութիւների, հայ համայնքի ներկայացուցիչներ:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆ